«Քաղաքացիական տարածքներին հրթիռային հարվածները պետք է դադարեցվեն», - ասում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների կոմիտեի նախագահ Պիեռ-Ալեն Ֆրիդեսը (Շվեյցարիա, SOC),:
«Ադրբեջանական Բարդա քաղաքում հարվածը, որի արդյունքում 21 մարդ է զոհվել, ողբերգություն է: Նույնն է հարվածը, որը, ըստ հաղորդումների, տեղի է ունեցել ծննդատանը և Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի այլ ենթակառուցվածքներին: Բոլոր կողմերը կիսում են պատասխանատվությունը, բոլոր կողմերը խնդրի մի մասն են, և բոլոր կողմերը նաև լուծման մաս են կազմում», - ասում է Ֆրիդեսը:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքները խորապես մտահոգիչ են: Իրավիճակը կվատթարանա մինչև ներգրավված կողմերը ոչ միայն համաձայնեն հրադադարի ռեժիմին, այլ նաև պահպանեն այն։
«Բոլոր կողմերի իշխանությունները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ այս հակամարտության հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար` կապված տեղահանված անձանց շտապ տեղավորման, տեղահանված երեխաների կրթության, սննդամթերքի, հագուստի և բժշկական պարագաների հետ բաշխման, վիրավորների բուժման, ռազմագերիների փոխանակման հետ: Իշխանությունները պետք է լիարժեք համագործակցեն մարդասիրական բոլոր համապատասխան դերակատարների հետ և թույլ տան նրանց աջակցություն ցուցաբերել»,-ասում է Ֆրիդեսը:
Ֆրիդեսը նշել է, որ հարցը դրել է Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի օրակարգ, որպեսզի ԵԽ անդամ 47 երկրների խորհրդարանականները կարողանան ուշադիր հետևել իրավիճակին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01