ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին ու Գնել Հասրաթյանին Արցախ գործուղելու մասին որոշումներ է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն: 2. Արմեն Կոտոլյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանին 2020 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն: 2. Գնել Հասրաթյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «Բնապահպանության ոլորտում վերահսկողության ծառայություններ» միջոցառման ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01