Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում: The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Նշենք, որ Ալեքս Գալիցկին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի հաղորդակցման գծով տնօրենն է: Հոդվածագիրը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում հումանիտար ճնգնաժամը լուծելու՝ հայերին ուղված իր խոստման մեջ վկայակոչել է Կոսովոյի դեպքը: Նշվում է, որ դրանով Թրամփը, հնարավոր է, ակամա Արցախի ճանաչումն ընդունել, համարել է որպես հայերի դեմ Ադրբեջանի տասնամյակների ագրեսիայի լուծում: Հոդվածում շեշտվում է, որ միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ամբողջականությունը, որպես կանոն, համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների: Նշվում է նաև, որ վերականգնողական անջատման իրավունքի սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, բայց միայն Կոսովոյի անկախության հռչակագրով և 2008-ին դրան հաջորդող ճանաչմամբ այդ տեսությունը կիրառվեց գործնականում: Հոդվածագիրը նկատել է, որ Կոսովոյի նման, Արցախը Ադրբեջանի կողմից ենթարկվում է էթնիկ զտումների դաժան արշավի: Արցախը վաստակել է նաև իր ինքնիշխանությունը ՝ անկախության հասնելով ժողովրդական հանրաքվեի և զարգացած կառավարման ինստիտուտների միջոցով, որոնք երեք տասնամյակ ապահովել են խաղաղություն և ժողովրդավարություն: «Եվ վերջապես, Ադրբեջանի կողմից ցեղասպանության սպառնալիքի ներքո, անկախությունը մնում է միակ հանգրվանը, որը կարող է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության գոյությունը»,- ասված է հոդվածում: Հոդվածում հիշեցվում է, թե պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին նշել է, որ Արցախի և Կոսովոյի միջև հիմնական տարբերությունն այն է, որ Կոսովոն մի ժամանակահատված ենթարկվում էր ՄԱԿ-ի կառավարմանը, որը «նախատեսում էր իր վերջնական կարգավիճակի մասին որոշում»: Հոդվածագիրը նկատել է՝ պարզ է դառնում, որ երկու դեպքերի միակ անհամապատասխանությունը աշխարհագրությունն է: Հոդվածագիրը նկատել է, որ Էրդողանի Թուրքիան դադարել է ժողովրդավարության դիմակ հագնելը և բացահայտել է իրեն՝ որպես ընդարձակողական բռնապետ, որը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները համարում է տարածաշրջանում իրենց ընդհանուր պանթուրքական տեսլականի կարևոր մասը: «Ամեն ինչից վեր է արցախահայության գլխին կախված ցեղասպանության սպառնալիքը: Եթե Կոսովոյի դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի՝ մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում»,- նշվում է հոդվածում: Շեշտվում է, որ Ադրբեջանը հասկացրել է, որ իր ցանկալի արդյունքը Արցախում հայկական ներկայության վերացումն է: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ղեկավարները խթանել են հակահայկական հռետորաբանությունը: Նշվում է նաև այն փաստը, որ այս պատերազմում Ադրբեջանը, Թուրքիայի օժանդակությամբ, տեղակայել է օտարերկրյա ջիհադիստ վարձկանների, ապօրինի կասետային զինամթերք է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ, թիրախավորել է դպրոցներ, հիվանդանոցներ և եկեղեցիներ: Թուրքիայի աջակցությունն ունեցող Ադրբեջանը հետաքրքրված չէ դիվանագիտական լուծմամբ: «Պարզ է, որ ցեղասպանության սպառնալիքի պայմաններում Արցախի անկախության ճանաչումը միակ կենսունակ տարբերակն է`ապահովելու տարածաշրջանի հայ բնակչության հիմնարար իրավունքները»,- եզրափակում է հոդվածագիրը:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44