Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր Instagram-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ լուսանկարներ է հրապարակել և գրել.
«Ողջույն Վովա, այս լուսանկարները մոտ տաս տարեկան են: Հիշում եմ, թե ինչպես հանդիպեցի քեզ և ասացի, որ շատ եմ ուզում, որ խաղաս իմ ֆիլմում, և ես անբացտրելի ուրախ էի, երբ համաձայնվեցիր: Ես հիշում եմ, թե ինչպես էին պրոդյուսերները տարբեր մեթոդներով փորձում իրենց մտավոր մշակութային ֆանտազիաները ներդնել իմ ֆիլմում, և դու հնարավորինս պաշտպանում էիր ինձ, հիշում եմ, թե ինչպես Կիևում քեզ ցույց տվեցի մոնտաժի առաջին տարբերակը, և դու միշտ արդար ու ազնիվ էիր, հիշում եմ, թե ինչպես էի հյուրընկալվել քո տանը և քո հիանալի կինը մեզ համար թեյ պատրաստեց։
Հիշում եմ, թե ինչպես մի անգամ սրճարանում մեր հայտնի դերասանուհիներից մեկն օրեն թույլ տվեց կոպտել մատուցողին, իսկ դու կանգնեցրիր նրան և ասացիր՝ «քաղաքավարի եղի՛ր, նա մարդ է»։
Ես հիշում եմ, թե ինչպես մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգի կինոշուկայում և միմյանց շնորհավորեցինք՝ երեխաների ծննդյան կապակցությամբ, և նույնիսկ պարզվեց, որ մենք մեր տղաներին նույն անունով ենք կոչել՝ Մարկ: Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի և բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:
Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սրիկաներ եւ մարդկայինն ու լավը թողնում եք անցյալում: Ես Կալիֆոռնիայից մինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են: Եվ, քանի որ նման պատմություն կա․ ուզում եմ ասել, որ Ղրիմը մերն է»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55