Իրանի իշխանությունները, երբ սկսեցին երկրի սահմաններին ահաբեկիչների տեղակայման վտանգի մասին ավելի առարկայական խոսել, Թուրքիայի իշխանություններին մոտ գտնվող թուրքական լրատվամիջոցներում հակաիրանական բնույթի հոդվածներն ավելացան: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ պաշտոնական խոսափողը համարվող «Յենի Շաֆաք» թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը «Twitter»-ի էջում հետևյալ գրառումն է կատարել. «Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե Սիրիայից դեպի Իրանի սահմաններ ահաբեկիչներ են տեղափոխվում (Թուրքիան)։ Սիրիայում, Իրաքում և Եմենում գտնվող իրանական կազմակերպություններին/խմբավորումներին ի՞նչ անվանենք»։ «Տարածաշրջանում ԱՄՆ-ից հետո ամենաշատ արյուն Իրանն է թափել»,֊նշել է Իբրահիմ Քարագյուլը: Ավելի վաղ Իբրահիմ Քարագյուլը, ակնհայտ սպառնալով Հայաստանի և Իրանի տարածքային ամբողջականությանը, գրել է․ «Իրանին Հայաստանի հետ սահման մնալո՞ւ է։ Չպետք է մնա, այդ կապը պետք է կտրել։ Նախիջևանն ու Ադրբեջանը պետք է միավորվեն և ճանապարհը դեպի Կենտրոնական Ասիա պետք է բացվի։ Ռուսաստանի և Իրանի՝ «թյուրքական աշխարհը մասնատելու» երբեք չփոփոխվող թեզը պետք է վերանա»։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44