Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել մասնակցել ընտրություններին, նրան հրավիրել է Մոսկվա և առաջարկել է «հանգիստ գնալ սունկ հավաքելու»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թանկագին Միշիկո: Ինչո՞ւ ես այդպես վրդովվել: Ինչի՞դ է պետք Վրաստանում քո կուսակցության հաղթանակը: Այնտեղ արդեն իսկ վատ է. Աբխազիան ձերը չէ, Հարավային Օսիան ձերը չէ, շուտով Բաթումին էլ կկորցնեք, ձեզ կներքաշեն Կովկասում մեծ պատերազմի մեջ: Քեզ, Միշիկո, խաղաղ կյանք է պետք, դու առանց այն էլ արդեն շատ ես հուզվել»,-գրել է Ժիրինովսկին իր տելեգրամյան ալիքում:
«Առաջարկում եմ քեզ ժամանել Մոսկվա, լավագույն վրացական ռեստորանում խինկալի, սացիվի և լոբիո կուտենք, «Կինձմարաուլի», «Ախաշենի» և «Ծինանդալի» կխմենք: Կգնանք Ռուբլյովկա` Յանուկովիչի մոտ, թղթախաղ ու դոմինո կխաղանք, հետո Լուկաշենկոն էլ կմիանա: Եվ դադարեք հառաչել և մասնակցել ընտրություններին, դուք արդեն փչացրել եք այն ամենը, ինչ կարող եք՝ թե՛ Կիևում, թե՛ Թբիլիսիում և թե՛ Մինսկում: Եկեք հանգիստ սունկ հավաքելու, գոլորշու լոգանք ընդունելու, ինչպես սիրում է Լուկաշենկոն, և քիչ փնթփնթացեք, թե ժողովրդավարությունը կամ տնտեսությունը նույնը չեն: Այդ ձեզ չհաջողվեց, իսկ նոր սերունդն ամեն ինչ կանի, բայց արդեն առանց ձեզ: Հերի՛ք է մարդկանց հիմարի տեղ դնեք»,-եզրափակել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել երկրի խորհրդարանական ընտրությունները, խորհրդարան են անցել 7 կուսակցություն և երկու քաղաքական դաշինք. Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը (48,15% ձայներով), «Ուժը միասնության մեջ է» դաշինքը` (27,14%), «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը (3,78%), «Լելո» կուսակցությունը` (3,15%), «Աղմաշենեբելի ռազմավարություն» դաշինքը` (3,15%), «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը` (3,14%), «Գիրչի» կուսակցությունը` (2.89%), «Քաղաքացիներ» կուսակցությունը` (1,33%) և Լեյբորիստական կուսակցությունը (1%):
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01