Առնվազն 24 մարդ, ներառյալ զինծառայողներ են տուժել Աֆղանստանի Կունդուզի նահանգի ռազմակայանի վրա իրականացված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի հիվանդանոցներից մեկի բժիշկը:
Հարձակումը տեղի Է ունեցել նոյեմբերի 3-ին Իմամ Շահիբի շրջանում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, պայթել Է ականապատված ավտոմեքենան, որից հետո փոխհրաձգություն Է սկսվել զինյալների եւ զինծառայողների միջեւ:
Ինչպես հայտնել Է բժիշկը, ընդհանուր առմամբ հոսպիտալացվել Է 14 զինծառայող եւ 10 խաղաղ բնակիչ:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով աղբյուրի, հաղորդել Է, որ ականապատված ավտոմեքենան պայթել Է Աֆղանստանի սահմանապահ զորքերի ճամբարի հարեւանությամբ գտնվող Կունդուզի նահանգում: Պայթյունից հետո սկսվել Է հրաձգություն:
Ավելի ուշ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հաստատել Է հարձակման մասին տեղեկատվությունը: Նաեւ գերատեսչությունում հաղորդել են մահապատ-ահաբեկչի ոչնչացման մասին՝ նախքան նա կկարողանար իրագործել իր մտադրությունները:
«Մահապարտ-ահաբեկիչը, որը ցանկանում Էր գրոհել Աֆղանստանի սահմանապահ զորքերի պահակակետի վրա…Կունդուզի նահանգում, նկատել են եւ ոչնչացրել` նախքան նա կկարողանար հասնել իր նպատակին»,-Twitter-ում հաղորդել Է նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ փոխհրաձգության արդյունքում, որն սկսվել Է ավելի ուշ, զինյալների մի մասը ոչնչացվել Է, մյուսներին հաջողվել Է փախչել:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01