ARM | RUS |

Գերմանացի լուսանկարիչը քառօրյա պատերազմի լուսանկարներով ցուցադրություն կկազմակերպի Բեռլինում

29.04.16 | 10:25

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սվեն և Հոլգեր Դիտրիխ եղբայրներն առաջին գերմանացիներն էին, ովքեր այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Սվենը Բեռլինի քաղաքային խորհրդի անդամ է, իսկ Հոլգերը` լուսանկարիչ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նրանք պատմել են պատերազմից անմիջապես հետո Արցախ իրենց այցելության, տպավորությունների, ինչպես նաև տեղական կառույցների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

- Նախ սկսենք նրանից, թե ինչու ձեզ մոտ գաղափար առաջացավ այցելել հենց Լեռնային Ղարաբաղ` աշխարհի հազարավոր վայրերից հենց այդ մեկը:

Սվեն Դիտրիխ- Առաջին անգամ Ղարաբաղ այցելել եմ 2015թ. մայիսին, երբ եկել էի դիտարկելու ընտրությունները Ղարաբաղում: Այն հրաշալի, գեղեցիկ երկիր էր, մարդիկ շատ սիրալիր են: Հիմնական խնդիրն այն է, որ այդ երկիրը ճանաչված չէ: Մարդիկ ապրում են ինչպես ցանկացած այլ երկրի բնակիչներ, սակայն որոշ բաներ չեն կարողանում անել: Այնուհետ մենք որոշակի քննարկումներ ունեցանք տարբեր ծրագրերի շուրջ Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի հետ:

Հոլգեր Դիտրիխ- Քննարկում էինք, թե ինչպես է հնարավոր որոշակի մշակութային միջոցառումներ ու այցեր կազմակերպել դեպի Ղարաբաղ: Ինձ համար ևս շատ հետաքրքիր էր, քանի որ ես նախկինում երբեք չէի եղել Հարավային Կովկասում: Աշխարհում շատ երկրներում եմ եղել, սակայն սա ինձ համար լիովին մի նոր բան էր, որն ինձ սկսեց շատ հետաքրքրել: Մեր միտքն էր նաև ինչ-որ քայլեր կատարել Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար, քանի որ այն դրա համար ունի շատ լավ հնարավորություններ: Լանդշաֆտը շատ տարբեր է` սկսած լեռներից գրեթե մինչև անապատներ:


- Ապրիլի սկզբին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Ինչպես ստացվեց, որ դա որևէ կերպ չխաթարեց Ձեր ծրագրերը: Արդյոք որևէ վախ կամ մտայնություն չկար:


Հոլգեր Դիտրիխ- Առաջին այցի արդյունքը Գերմանիայում` Բեռլինում, Լեռնային Ղարաբաղի մասին լուսանկարչական ցուցահանդես կազմակերպելու միտքն էր: Մենք գտանք Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամը Գերմանիայում, որը կարող էր աջակցել այս ծրագրին: Նրանք մեզ բավականին մեծ տարածք էին առաջարկում: Հիմնականում երեք թեմաներ կային` «Լեռնային Ղարաբաղի գեղեցկությունը», «Լեռնային Ղարաբաղի հույսը», որը հիմնականում դպրոցների և երեխաների մասին էր և երրորդը բավականին դժվարին թեմա էր նվիրված դատարկված գյուղերին, ինչ-որ չափով դա նաև ռեքվիեմ էր ղարաբաղյան առաջին պատերազմին:


Ուստի մենք արդեն պլանավորում էինք երկրորդ այցելությունը, և, ահա, շաբաթ առավոտյան ռադիոն միացնում եմ և, շոկ: Իհարկե, մենք գիտեինք, որ շարունակաբար կրակոցներ լինում են շփման գծում, չնայած ես չեմ սիրում այդ արտահայտությունը, քանի որ այդ գծի վրա շփում չկա` նրանց կողմից շփման սահմանումը բավականին տարբերվում է նրանից, թե ես ինչ եմ հասկանում դրա տակ, սակայն այդ պահին սկսեցինք ուղղակի անընդհատ հետևել լրատվությանը հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Իհարկե, մենք կասկածներ ունեինք, մեր բարեկամներից ու ընկերներից ոմանք ասում էին, դուք հավանաբար ժվել եք, որ գնում եք այնտեղ. երբեք չգիտես` ինչ կարող է տեղի ունենալ պատերազմական գոտում, սակայն իմ մղումը այս այցը ու ծրագիրը իրականացնելու այն է, որ այնտեղ ապրում են շուրջ 150000 մարդիկ, ուստի եթե նրանք ապրում են այնտեղ, մենք կարող ենք գնալ և այցելել:

Մենք ցանկանում էինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի խորը փորձառություն ունենալ: Մի փոքր խնդիր ունենք, այն է` լեզվին չենք տիրապետում, ուստի դժվար է տեղացիների հետ կապ հաստատել: Մի օրինակ պատմեմ` առաջին այցելության ընթացքում այնպես ստացվեց, որ սեպտեմբերի 1-ին Հադրութում էինք: Հրաշալի տեսարան էր. երկար արձակուրդներից հետո երեխաները գնում են դպրոց: Բազմաթիվ լուսանկարներ արեցինք: Դրանք բավականին հետաքրքրիր էին. հետաքրքիր էին նաև մեծերը, ում համար ևս դա որոշակի տոն էր: Ուղղակի հրաշալի տեսարան էր` նրանց գեղեցիկ դեմքերը լի հույսով ու իրենց երկրի համար սիրով: Այս խնդիրը միայն քաղաքական չէ, այն նաև զգացմունքային է: Մարդկանց հետ շփումները շատ կարևոր են: Լուսանկարները փոխանցեցինք Հադրութի դպրոցի տնօրենին և նա սկսեց աշակերտների հետ դիտել, իրենց շատ դուր եկավ մեր գործը: Մենք ընկերացանք նրանց հետ: Ուստի հենց այս մարդկային շփումներն էլ մղում էին մեզ: Այցը հետաձգելը կամ չեղարկելը չէինք էլ դիտարկում:

Սվեն Դիտրիխ- Մեր այցի կարևորագույն մղումներից մեկն էլ այն է, որ գիտենք` տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի մասին Գերմանիայում բավականին քիչ է` սկսած ղարաբաղյան պատերազմի տարիներից: Այս հարցը որոշակիորեն արհամարհվել էր քաղաքական գործիչների կողմից, սակայն սովորական մարդիկ էլ շատ տեղեկացված չեն: Հենց դա էլ մեզ ստիպեց մտածել, օրինակ, ցուցադրության ծրագրի մասին: Ցանկացանք դառնալ այս մարդկանց պատմությունը փոխանցողը: Իհարկե, ցանկացանք պատմել նաև Լեռնային Ղարաբաղի որոշակի մեկուսացված իրավիճակի մասին: Շատ պարզ հարցեր կան, եթե ցանկանում ես նել ինչ-որ բան կամ ներմուծել դեպի Լեռնային Ղարաբաղ, գիտենք, որ դա բավականին դժվար է, ուստի պետք է հասկանանք, որ այս մեկուսացված վիճակը շատ կարևոր մղում էր ասելու համար, որ այս խնդրին որևէ կերպ պետք է լուծում տալ:

- Ինչ եք կարծում ինչու է տեղեկատվությունը քիչ այս խնդրի վերաբերյալ: Միգուցե հետաքրքիր չէ եվրոպական լսարանին կամ այլ հարցեր ծածկում են այն լրատվական հոսքի մեջ:

Սվեն Դիտրիխ- Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Եվրոպայում անմիջապես ունեցանք պատերազմներ Հարավսլավիայում, Կոսովոյում: Դրանից հետո շուրջ 25 տարի զենքերը հանգիստ թողեցինք, ուստի այս թեմայով խոսելու պատճառ չէին տեսնում: Գերմանական մեծ թերթերից օրինակ Spiegel-ը հաղորդեց քառօրյա պատերազմի մասին ապրիլի 6-ին միայն:
Տարածաշրջանում ողջ իրավիճակն, իհարկե, ծածկված է ռուս-թուրքական այս լարվածությամբ և կարծում եմ, որ դա էլ ինչ-որ չափով տրամադրում է Ադրբեջանին հարձակման: Իհարկե, այս իրավիճակի վրա ազդում է նաև այն, որ եվրոպական երկրները բավականին տարօրինակ հարաբերություններ ունեն հիմա Թուրքիայի հետ: Կարծում եմ, որ փախստականների խնդրի հետևանքով նրանք իրենց վաճառում են Թուրքիային: Սրանով էլ կարող ենք բացատրել օրինակ այն հանգամանքը, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շատ թույլ հայտարարություններ է անում, իսկ գերմանական մամուլը միայն պատերազմն է տեսն ում որպես պատճառ Լեռնային Ղարաբաղի մասին գրելու համար: Սա բավականին ցինիկ մոտեցում է:

Իրականում, սկզբից մենք էլ եկել էինք չեզոք դիրքորոշմամբ այս խնդրի հանդեպ, քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ինչ է կատարվում: Այս այցելությունից հետո այլևս չեզոք չենք: Հրաշալիորեն հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այցելել ենք այն տեղանքներ, որտեղ այս պատերազմն ընթանում էր: Տեսել ենք այն դպրոցն ու հիվանդանոցը, որոնք վնասվել են դրա ընթացքում: Այցելել ենք Մարտակերտ ու Մատաղիս ոչ միայն նրա համար, որ հետաքրքրասեր ենք, այլ քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ադրբեջանական կողմը իրականում ինչ է անում: Դատողություններ անելուց առաջ կար ում եմ ճիշտ է տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում:
Հոլգեր Դիտրիխ- Հենց դա էլ առիթ էր, որպեսզի մենք կարողանանք փոխանցել տեղեկատվությունը սովորական մարդկանց մասին: Մենք հանդիպումներ էինք ունենում սովորական քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հետ: Ասեմ, որ Ղարաբաղում հանդիպեցինք նաև մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի հետ, ով բավականին բաց էր մեր գաղափարների ու առաջարկների համար: Մենք առաջին գերմանացիներն էինք, ովքեր ապրիլի 2-ից հետո այցելել են Ղարաբաղ: Դա ուղղակի ծիծաղելի է:

- Սվեն, տեսնում եք որևէ հնարավորություն տեղական մակարդակով Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցություն կազմակերպելու համար:

Սվեն Դիտրիխ- Մի քանի ծրագրեր կան: Փորձում ենք մշակութային մի շարք ծրագրեր իրականացնել: Անշուշտ, այս պահին կենտրոնացած ենք Ռոզա Լյուքսեմբուրգ հիմնադրամի հետ լուսանկարչական ցուցադրության այդ ծրագրի իրականացման վրա, սակայն ցանականում ենք հասկանալ, թե որքանով կարող է նրանց հետաքրքրել համագործակցությունն այս տարածաշրջանի հետ:

Հոլգեր Դիտրիխ- Մեկ այլ օրինակ էլ ես բերեմ: Ստեփանակերտում հանդիպեցինք Սվետլանային. նա հրաշալի գերմաներեն է խոսում և դասավանդում, սակայն Գյոթեի ինստիտուտից որևէ աջակցություն չի ստանում, քանի որ վերջինս տեղակայված է Բաքվում: Իրականում նա անում է այն, ինչ պետք է այդ ինստիտուտը աներ` գերմաներեն լեզուն և գերմանական մշակույթը տարածելու առումով: Կփորձենք կազմակերպել որևէ օժանդակություն:

- Հոլգեր, այս այցելության ընթացքում դուք նկարահանել եք նաև այն տարածքները, որոնց վրա պատերազմն ազդեցություն է ունեցել: Ծրագրում եք արդյոք այս նկարները ևս ներառել այդ ցուցադրության մեջ:

Հոլգեր Դիտրիխ- Իհարկե, դա է իմ ցանկությունը: Ասեմ, սա ինձ համար որոշակիորեն նաև անձնական խնդիր է: Ես ծնվել եմ Պոտսդամում և իմ ամենավաղ հիշողությունները պատերազմի հետևանքով վնասված քաղաքի տեսարաններն էին: Հիմա էլ դու գալիս ես մեկ այլ տարածաշրջան և տեսնում, որ նույն բանը տեղի է ունենում: Այս դեպքում հասկանալի է, որ այդքան էլ գեղեցկությունը չենք ցույց տալու, սակայն փաստեր ենք ցույց տալու:
Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55