«ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
«Մոտ 180 քննիչներ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը ևս մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- ասաց Մելիքյանը:
Նա տեղեկացրեց, որ քննիչներից բաղկացած մեկ կամավորական վաշտ էլ առաջնագիծ կմեկնի այս շաբաթ: Միևնույն ժամանակ, ՔԿ փոխնախագահը հայտնեց, որ Հայաստանում վերջին շրջանում քրեական գործերի էական աճ է արձանագրվել: «Բոլորիս հայտնի պատճառներով՝ գնալով քրեական գործերի վարույթների քանակը, նյութերի նախապատրաստումը, քրեական գործերի նախաքննության ծավալները մեծանում են, քրեական գործերի աճը տարեցտարի, նույնիսկ հաշվետու կիսամյակային շրջաններով արդեն ակնհայտ է: Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արդեն քրեական գործերի էական աճ է սկսվել՝ հատկապես զինվորական բնագավառում»,-ասաց Մելիքյանը: Նա նշեց՝ չնայած նախատեսել էին, որ 2021-ին վարույթում կլինի մոտ 33 հազար գործ, բայց հաստատապես ավելի շատ կլինի: Մելիքյանը շեշտեց, որ գործերի քանակի հետ կապված՝ քննիչների ծանրաբեռնվածությունն ավելի է աճելու։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44