Եվրոպական խորհրդարանի անդամ, հոլանդացի քաղաքական գործիչ Ռոբ Ռոոսը Twitter-ում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ԵՄ-ին կոչ անելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
«Դուք ապրում եք աշխարհի համար գրեթե աննախադեպ մշակութային նշանակություն ունեցող երկրում: Եվ այժմ վերստին դժվարին ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ ենթարկվում են բարբարոսական հարձակումների: Ցանկանում եմ իմանաք՝ իմ լիակատար համերաշխությունն եմ հայտնում ձեզ: Ուստի կոչ եմ անում ԵՄ-ին ամենախիստ ձևով դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Այդ երկու ռեժիմներն էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի խաղաղության ու անվտանգության համար»,- տեսաուղերձում հայերին դիմել է Ռոոսը՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանում իր պաշտոնը կօգտագործի հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար։
Եվրախորհրդարանի անդամը պատմել է, որ «անձնապես հնարավորություն է ունեցել վայելելու հայերի հարուստ մշակույթն ու հյուրընկալությունը»՝ նշելով, որ «այս աշխարհն ավելի լավ կլիներ, եթե ավելի շատ մարդիկ որպես բարոյական կողմնացույց հետևեին հայկական արժեքներին»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34