Վիեննայում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ահաբեկչության գործով ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդ, հայտնում է dw.com կայքը՝ հղում տալով Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերի հայտարարաությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 18-28 տարեկան բոլոր ձերբակալվածները «միգրացիոն ծագում» ունեն, նրանցից ոմանք անգամ Ավստրիայի քաղաքացի չեն: Նրանց նկատմամբ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու գործով քննություն է իրականացվում։
Վիեննայի ոստիկանապետ Գերհարդ Փյուրսթելը հավելել է, որ ձերբակալվածների մեջ կան նաև երկքաղաքացիություն ունեցող անձինք՝ այդ թվում Ռուսաստանի, Թուրքիայի Բանգլադեշի և Հյուսիսային Մակեդնիայի քաղաքացիություն ունեցողներ։
Հիշեցնենք, ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ևս 23-ը վիրավորում են ստացել։ Հրացանով զինված չարագործը Վիեննայի կենտրոնական հատվածում վեց անգամ կրակել է տարբեր վայրերի վրա, այդ թվում՝ սինագոգի։
Հայտնի է, որ ահաբեկչությունը իրականացրել է Հյուսիսային Մակեդոնիայից 20-ամյա երիտասարդ, որն ունեցել է ավստրիական և մակեդոնական անձնագիր։ Նախկինում նա Սիրիա մեկնելու և«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձ է կատարել, սակայն ձերբակալվել է։ Հանցագործը գործել է միայնակ, ավելի ուշ ոստիկանությունը գնդակահարել է նրան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել Է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:
Հրաձգությունը տեղի Է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44