«Թուրքիայի և Ադրբեջանի թեթև ձեռքով տարածաշրջանը դարձել է ահաբեկչության որջ, և կային խոսակցություններ, որ նախատեսվում է հակաահաբեկչական ալյանս ստեղծել տարածաշրջանի երկրների հետ։ Այդ քննարկումները ո՞ր փուլում են, Ռուսաստանից, Իրանից և Վրաստանին արձագանք կա՞»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին։ Պատասխանելով պատգամավորի հարցին՝ փոխնախարարը նշեց՝ չի կարող ամբողջական պատասխան տալ, քանի որ հարցն իր ոլորտում չէ։ «Բայց նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է ահաբեկիչ եզրույթը, կամ կազմակերպություններն ընդունո՞ւմ են, որ ահաբեկչական են. բոլոր չէ, որ ընդունում են։ Կան կազմակերպություններ, որոնց պետությունների մի մասը համարում է ահաբեկչական, մյուս մասը՝ ոչ։ Նայեք՝ ինչ է կատարվում Սիրիայում։ Թուրքիան իր կողմից խրախուսվող ահաբեկչական կազմակերպությունները համարում է ոչ թե ահաբեկիչ, այլ ընդհակառակը՝ ավտորիտար ռեժիմի դեմ պայքարող։ Այսինքն՝ այստեղ մենք ունենք խնդիր ահաբեկչական կազմակերպություն և ահաբեկիչ հասկացությունների հետ։ Եթե խորքային նայեք պատմության վերջին ժամանակահատվածում եղած բոլոր խնդիրները, ապա կտեսնեք՝ դրանց հիմքում ինքնաբավ քաղաքակրթությունների դեմ հակաքաղաքակրթական ուժերի պայքարն է։ Հայոց ցեղասպանության հիմքն էլ էր դա։ Այսինքն՝ քաղաքակրթությունների օրրան Մերձավոր Արևելքում փորձում են ոչնչացնել հենց այդ քաղաքակրթությունները, օրինակ՝ ժամանակին «Թալիբանը» ոչնչացնում էր բուդդայական արձանները։ Այսինքն՝ մենք գործ ունենք մի կողմից ինքնաբավ քաղաքակրթությունների, մյուս կողմից՝ հակաքաղաքակրթական ուժերի հետ»,- ներկայացրեց Շավարշ Քոչարյանը։ Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մոտիկ և հեռավոր դաշնակիցները կայացած քաղաքակրթություններ են, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի. «Որպես քաղաքակրթություն կայացած են այն ժողովուրդները, որոնք որևէ հավակնություն չունեն այլ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքների նկատմամբ։ Իսկ չզարգացած քաղաքակրթություններն իրենց են վերագրում ուրիշի մշակութային, հոգևոր արժեքները»։ Արձագանքելով՝ Անի Սամսոնյանն ասաց, որ այն երկրները, որոնց հետ Հայաստանը կարող է ստեղծել հակաահաբեկչական ալյանս, արդեն իսկ հայտարարություն են տարածել և հաստատել են՝ Թուրքիան Արցախ է տեղափոխում ահաբեկիչների. «Կարծում եմ՝ այս դեպքում իդենտիֆիկացնելը երկրորդական է»։ Պատասխանելով պատգամավորին, ԱԳ փոխնախարարը նշեց. «Համաձայն եմ»։
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03