ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկները ցույց են տվել, թե թեկնածուներից ամեն մեկը որ սոցիալական խմբերի շրջանում որքան համակիրներ ունի, գրում է ABC News-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփը բավականին շատ աջակիցներ ունի ամուսնացած կանանց ու տղամարդկանց շրջանում (54%), մինչդեռ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի օգտին այս սոցիալական խմբում քվեարկել է 44%-ը:
Չամուսնացածների շրջանում Թրամփը ստացել է ձայների 40%, իսկ Բայդենը՝ 57%-ը:
Գործող նախագահի օգտին ավելի շատ քվեարկել են սպիտակամորթները՝ 57%, մինչդեռ Բայդենը ձայների առավելություն (87%) է ստացել սևամորթ ընտրողների շրջանում:
18-44 տարիքային խմբում առավել շատ ձայներ (56%) է հավաքել Բայդենը, իսկ Թրամփը` 45+ տարիքային խմբում (50%):
Բարձրագույն կրթություն ունեցողների մեծ մասը (55%) ևս քվեարկել է Բայդենի օգտին:
Լիբերալ (89%) և չափավոր (64%) քաղաքական դիրքորոշում ունեցողների մեծ մասը քվեն տվել է հօգուտ Բայդենի, իսկ Թրամփն առավելության է հասել պահպանողականների (84%)
շրջանում:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մեծ մասը (61%) քվեարկել է Բայդենի օգտին: Թրամփը ստացել է նրանց քվեների 28%-ը:
Ընդհանուր առմամբ, Բայդենն առավելություն ունի կին ընտրողների (56%), իսկ Թրամփը՝ տղամարդկանցշրջանում (49%):
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 72,049,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (68,586,319):
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, քանի որ որոշ քաղաքացիներ քվեարկել են ժամանակից շուտ կամ փոստի միջոցով, ինչը դանդաղեցնում է ձայների հաշվարկի գործընթացը։ Ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01