Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանային շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը: Այս մասին գրում է Mehr գործակալությունը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հորդորում է երկու կողմերին էլ լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, և ոչ մի ուժի չի թույլատրվում փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - ասել է գեներալը: Նա նշել է, որ բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք ամեն ինչ անելու են տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: «Զինված ուժերը կանեն հնարավորը՝ սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումը։ Մեր կարմիր գիծը մարդկանց անվտանգության, խաղաղության և հարմարավետության ապահովումն է», - շեշտել է Հեյդարին: Հեյդարին հետագայում նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմաններին ոչ մի վտանգ չի սպառնում, և զինված ուժերը պատրաստ են պաշտպանել Իրանի ժողովրդին: Ընդգծելով տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ բրիգադային գեներալ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարևան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, և մենք խորհուրդ ենք տալիս երկու երկրներին հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմանները և լուծել իրենց խնդիրները քաղաքական կարգավորման միջոցով»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44