«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի արտաքին լուսավորության համար 2021թ. բյուջեի նախագծով նախատեսված է 2 միլիարդ դրամ, փողոցների նորոգման համար հատկացվել է 3 միլիարդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թվականի բյուջով նախատեսվածի հետ համեմատած, իսկ, ահա, Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 833 միլիոն դրամ։ Երեկ այս տվյալները խորհրդարանում ներկայացրեց Երեւանի քաղաքապետի նորընտիր տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, որն այդ պաշտոնում փոխարինել է Հայկ Սարգսյանին: 2020 թվականի բյուջեի նախագիծը խորհրդարանում նախորդ տարի ներկայացրել էր հենց Սարգսյանը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախորդ տարվա նախագիծը, պարզեց, որ նախորդ տարի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրին հատկացվել էր 4 միլիարդ, փողոցների արտաքին լուսավորության ծրագրի իրականացմանը՝ շուրջ 2 միլիարդ դրամ։ Մշակութային ծրագրին հատկացվել էր 1 միլիարդից ավելի գումար, որով պետք է նորոգվեին 4 թանգարան եւ Երեւանի կենդանաբանական այգին։ Հետաքրքիր է, որ պետության կողմից Երեւանի քաղաքապետարանին տրվելիք բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը: Իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 միլիարդ 15 միլիոն դրամ։ Երեւան համայնքին տրվող նպատակային հատկացումներն ավելացել են 39 միլիոն դրամով՝ կազմելով 9 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման համար տրվող դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 միլիարդ դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55