Որոշ դեղամիջոցներ կարող են ավելորդ կգ-ների առաջացման պատճառ դառնալ, նույնիսկ եթե հիվանդն ամենախիստ սննդակարգի է հետեւում: ԱՄՆ-ից փորձագետները 6 դեղամիջոց են նշել, որոնց պատճառով հիվանդները կարող են գիրանալ (բնականաբար, դա ոչ բոլորին է պատահում):
Հակադեպրեսանտներ
Սելեկտիվ ինհիբիտորների կարգին պատկանող սերատոնինի հակադարձ գրավման դեղամիջոցները բավականին հաճախ քաշի ավելացման պատճառ են դառնում, որովհետեւ արգելափակում են ուղեղի այն ռեցեպտորները, որոնք սերոտոնինի ռեաբսորբցիա են իրականացնում: Հենց այդ նյարդափոխանցիչն է նյարդային բջիջների միջեւ հաղորդագրություններ ուղարկում` լավ տրամադրություն առաջացնելով: Արդյունքում մարդու մոտ իրոք բարձրանում է տրամադրությունը, բայց նաեւ ախորժակն է մեծանում: Հակադեպրեսանտներ օգտագործող մարդիկ շատ հաճախ նախապատվությունը տալիս են պարզ ածխաջրերին, որոնց չարաշահումից սկսում են գիրանալ:
Հակաբեղմնավորիչներ
Որոշ հակաբեղմնավորիչներ եւս կարող են ավելորդ քաշի կուտակման հանգեցնել, որովհետեւ դրանցում պարունակվում է պրոգեստերոն հորմոնը, որը մեծացնում է ախորժակը: Ավելորդ կգ-ներ են առաջանում նաեւ այն բանի հետեւանքով, որ որոշ հակաբեղմնավորիչներ ջուրը պահում են օրգանիզմում: Սակայն արժե նշել, որ նոր սերնդի դեղամիջոցները հազվադեպ են երկրորդական հետեւանքներ ունենում:
Բետա-արգելակիչներ եւ անգիոտենզինային ռեցեպտորների արգելակիչներ
Այդ դեղամիջոցներն ընդունվում են զարկերակային ճնշման վերահսկողության եւ միգրենի կանխարգելման համար: Որոշ հիվանդների մոտ դրանք կարող են հանգեցնել 3-4 ավելորդ կգ-ի ի հայտ գալու, որովհետեւ դանդաղեցնում են նյութափոխանակային գործընթացները: Հիպերտոնիայից պաշտպանության առաջին գիծը միզամուղներն են եւ եթե ձեր օրգանիզմում ջուրը երկար է մնում, նշանակում է` միզամուղները չեն գործում: Ահա թե ինչու շատ կարեւոր է բժշկի հետ քննարկել դեղամիջոցների ընտրությունը:
Ստերոիդներ
Տվյալ դեղամիջոցներն անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի նշանակման դեպքում, որոշակի ցուցումների առկայությամբ, որովհետեւ դրանք անքնություն, ախորժակի աճ եւ ջրի կուտակում են առաջացնում: Երկար ժամանակի ընթացքում պրեդնիզոլոն ընդունող հիվանդների 75 տոկոսը քաշ է կուտակում:
Անտիհիստամիններ
Եթե դուք ամեն օր անտիհիստամիններ եք ընդունում փոշուց եւ ընտանի կենդանիների մազերից ալերգիայի դեմ պայքարելու համար, դուք կարող եք ավելորդ քաշ կուտակել: Հատկապես հաճախ այդ խնդրին բախվում են կանայք: Օրգանիզմում հիստամինի արտադրության արգելափակումը կարող է ուժեղացնել քաղցի զգացումը, ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ:
Միգրենի կանխարգելման դեղամիջոցներ
Դեղամիջոցների այդ խմբի մեծամասնությանը բնորոշ երկրորդական հետեւանք է դիտարկվում քաշի ավելացման տեսքով: Եթե Ձեզ տանջում են միգրենները եւ դրանք հաղթահարելու համար դեղամիջոցները, փորձեք ձեր բուժող բժշկի հետ այնպիսի դեղամիջոցներ ընտրել որոնցից Դուք չեք գիրանա:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55