Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել: Կորցնելով 1-2 միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծերը՝ թողնելով մի քանի դիակներ»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Բերձորից հարավ մարտեր են ընթացել, հակառակորդը մի քանի անգամ փորձել է առաջ գալ, չի կարողացել, կրել է կորուստներ։ «Մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»,-ընդգծեց նա:
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, բայց ողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են ոչ մեծ մասշտաբի հրետակոծություններ:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ չպետք է մանրամասնել, թե որտեղ ինչ կորուստ ու նահանջ է եղել. «Եթե նշանակալի նահանջ ու բնակավայր ենք կորցնում, դրա մասին հայտնում ենք, բայց եթե դրա մասին իմացել եք ինձնից շուտ, որովհետև ինչ-որ մեկը դրա մասին ասել է ու փախել է այդ տեղամասից, կամ բարեկամն է նման բան փոխանցել իրեն. քանի դեռ վերջին զինվորն այդ տեղամասում կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ եղել է նահանջ կամ կորուստ»,-ասաց նա:
Անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գոտուն և Քարվաճառի շրջանին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, ծանր մարտական գործողություններ չեն ընթացել:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44