Կրեմլը հույս ունի, որ կկարողանա երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ եւ պայմանավորվել հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում` անվտանգության ոլորտում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ամեն դեպքում մենք հուսով ենք, որ կկարողանանք երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ եւ միասին պայմանավորվել մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիների շուրջ,- ասել է Կրեմլի խոսնակը:- Առավել եւս, որ այդ երկկողմ հարաբերությունների մի զգալի մասը, նկատի ունեմ կայունության եւ անվտանգության համատեքստը, վերաբերում է ոչ միայն մեր երկու ժողովուրդներին, այլեւ` փաստացի ամբողջ աշխարհի ժողովուրդներին»: Կրեմլը ճիշտ է համարում սպասել ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը` մինչ երկրի նորընտիր նախագահին շնորհավորելը, ասել է Պեսկովը: «Կանխատեսելով ձեր հավանական հարցը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ ընտրված նախագահին շնորհավորելու վերաբերյալ, ես կցանկանայի ասել հետեւյալը. մենք ճիշտ ենք համարում սպասել ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Պատասխանելով հարցին, թե ո՞րն է տարբերությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների ամփոփման ներկա իրավիճակի եւ չորս տարի առաջվա իրավիճակի միջեւ, երբ Ռուսաստանի պետության ղեկավարն անմիջապես շնորհավորեց Դոնալդ Թրամփին, Պեսկովը նշեց, որ «տարբերությունը բավականին ակնհայտ է»: «Այնտեղ [ԱՄՆ-ում] որոշակի իրավական ընթացակարգեր են նախատեսված, որոնք հայտարարվել են գործող նախագահի կողմից, ուստի դրանով էլ այս իրավիճակը տարբերվում է, ուստի մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ «[ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների] իրավական վիճարկման մասին հայտարարություններ չկային»: Ընդ որում, Պեսկովը չի պատասխանել հարցին, թե ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների որ հայտարարությունը Կրեմլում պաշտոնական կհամարվի: ԱՄՆ համընդհանուր ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն` Բայդենը 270 ընտրական ձայն է ստացել, որոնք անհրաժեշտ են Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելու համար: Բայդենը հայտարարել է ընտրություններում իր տարած հաղթանակի մասին: Թրամփը չի ընդունել իր պարտությունը եւ հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարաններ ձայների հաշվարկի հետ կապված, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել դեմոկրատների կողմից:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44