ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանել մինչեւ նախագահի հեռանալը: Այդ մասին հաղորդել Է Axios հրատարակությունը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրների: Հրատարակության հաղորդագրության համաձայն, Սպիտակ տունը Իսրայելի եւ Պարսից ծոցի մի քանի երկրների հետ համակարգմամբ, առաջ է քաշում առաջիկա տասը շաբաթներին, մինչեւ հունվարի 20-ին Ջո Բայդենի պաշտոնակալությունը, հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանելու պլանը: Axios-ը գրում է, որ նոյեմբերի 8-ին Իսրայել է ժամանել Թրամփի վարչակազմի Իրանի հարցերով հանձնակատար Էլիոթ Աբրամսը, որը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբաթի հետ՝ քննարկելու պատժամիջոցների պլանը: Նոյեմբերի 9-ին Աբրամսը պետք է հանդիպում ունենա Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազի հետ՝ նրանց պլանի մասին տեղեկացնելու նպատակով: Հրատարակության իսրայելական աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ պատժամիջոցների այդ նոր «հոսքը» կուժեղացնի իրանցիների վրա ճնշումը եւ Բայդենի վարչակազմի համար կբարդացնի վերադարձը 2015 թվականի միջուկային գործարքին: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Թրամփի վարչակազմը, իսրայելական դիվանագիտական եւ ուժային գերատեսչությունների աջակցությամբ, իրանական կազմակերպությունների նպատակային ցուցակ է պատրաստել, որոնք ենթարկվելու են պատժամիջոցների: Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ պլանավորվող պատժամիջոցները կապված չեն իրանական միջուկային ծրագրի հետ: Ամենայն հավանականությամբ, դրանք կչեղարկվեն Բայդենի վարչակազմի կողմից եւ դուռ կբացեն 2015 թվականի միջուկային գործարքին վերադառնալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործկալությունը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01