Հույն պատմաբան, բալկանների հետազոտող Մարիոս Մաթիոս-Ժոզեֆիդիսը հոդված է հրապարակել Greek City Times-ում՝ «Թույլ մի տվեք, որ Արցախը դառնա Կովկասի Կրաինան» վերնագրով։ 1995թ․-ի օգոստոս և տեղի է ունենում խորվաթական բանակի գործողությունը «Կրաինայում», ՆԱՏՕ-ի ռմբակոծության, Խորվաթիայի ու Բոսնիայի բանակների թվային ու որակական գերազանցության պայմաններում Կրաիինայի 31.500 սերբ պաշտպանները, քիչ միջոցներով և Բելգրադի կառավարության դավաճանությամբ, սկսում են նահանջել Սերբիայի այս տարածքից: Նրանց են միանում 250,000 սերբ քաղաքացիական անձինք, որոնք կազմում էին Սերբական Կրաինայի ճնշող մեծամասնությունը: Դա տեղի է ունեցել… Սերբիայի բնակչությունը արմատախիլ է արվել իր տներից, որտեղ դարեր շարունակ եղել է ճնշող մեծամասնությունը: Դրանից հետո անցել է քսանհինգ տարի, և Խորվաթիան երբեք չի մեղադրվել էթնիկ զտումների մեջ, և քիչ սերբեր են վերադարձել իրենց տները: «2020 նոյեմբեր… Էլ ավելի անհամապատասխան ժամանակահատվածում Արցախում հայկական ուժերը անհավասար պայքար են մղում ադրբեջանական զինված ուժերի, արաբ իսլամաֆաշիստների և, իհարկե, նեոօսմանյան ֆաշիստական Թուրքիայի դեմ»,-գրում է հոդվածագիրը։ Նշվում է, որ իրենց մայրաքաղաք Ստեփանակերտից հայերն արդեն սկսել են հեռանալ, քանի որ դժվար է խուսափել ռմբակոծություններից և, իհարկե, ադրբեջանցիների վրեժխնդիր կատաղությունից: Միջազգային հասարակական կարծիքը, համակրանքից վեր, ոչինչ չի ձեռնարկում նրանց օգնելու համար: Բոլորը պարզապես հույս ունեն, որ արցախահայությունը կդիմանա: Բայց ցանկություններով ոչինչ չի պատահում։ Ինչո՞ւ չպետք է ընկնի Արցախը 1995-ի օգոստոսին Կրաինայի անկումը, բացի իր կործանարար մարդասիրական հետևանքներից, ունեցավ հավասարապես կործանարար աշխարհաքաղաքական հետևանքներ: Ուժեղ ազգային և հակաիմպերիալիստական ինքնություն ունեցող երկիր՝ Սերբիան, նվաստացավ և ստիպված եղավ կորցնել պատմականորեն իրեն պատկանող Կրաինան: Գերմանոֆիլ և իմպերիպերիալիստ Խորվաթիան հայտնվեց որպես Արևմտյան Բալկանների ամենահզոր երկիր և Բալկաններում իմպերիալիստների շահերի մշտական կամուրջ: «Այն դեպքում, երբ Արցախը ընկնի, հետևանքները շատ ավելի աղետալի կլինեն և շատ ավելի վատ հետեւանքներ կունենան Հունաստանի համար: Թուրքիան աշխարհաքաղաքականորեն կամրապնդվի տարածաշրջանում՝ ավելացնելով իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի մահմեդական թյուրքական երկրներում: Դրա ազդեցությունը կսկսվի Էգեյան ծովում և կավարտվի Արևմտյան Չինաստանում: Այս հաղթանակը կհանգեցնի իսլամի արմատականացմանը և, իհարկե, Հունաստանի վրա լրացուցիչ ճնշման ոչ միայն Թուրքիայի, այլև նրա միջինասիական արբանյակների կողմից: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ավանդաբար հակաթուրքական պետությունը կվերանա՝ Հունաստանին թողնելով մեկ պակաս բնական դաշնակից: Ցավոք, որպես ժողովուրդ, մենք չենք կարող շատ բան անել՝ օգնելու հայությանը»,-գրում է հոդվածագիրը: Նշվում է, որ բացի մարդասիրական օգնությունից, պետք է ճնշում գործադրվի Հունաստանի կառավարության վրա, որպեսզի ավելի հստակ դիրքորոշում ցուցաբերի այս հակամարտության վերաբերյալ՝ միջազգային կազմակերպություններին բողոքելով, որ այդ հակամարտությունը ոչ այնքան Հայաստան-Ադրբեջան մրցակցության արդյունք է, որքան նաև Թուրքիայի՝ որպես անկարգությունների և սրման մշտական աղբյուր տարածաշրջանում: «Եթե նեոօսմանյան ռևիզիոնիզմը ջախջախվի Արցախում, հնարավոր է, որ զենքի սպառնալիքով ստիպված չլինենք դրան դիմակայել»,-եզրափակում է հոդվածը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44