«Մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որը թույլ է տալիս մեր ներկա սահմանափակումների պայմաններում ընթացիկ ծախսերի գծով լրացուցիչ պարտականություններ չստանձնել»,- խորհրդարանի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ հայտնեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա շեշտեց, որ հենց այդ տրամաբանությամբ էլ կազմվել է բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2021 թվականին 2019 թվականի համեմատ 10 տոկոսով ավել է լինելու Կրթության, գիտության, մշակույքի և սպորտի նախարարության հատկացումները, որը կկազմի 177.6 մլրդ դրամ: ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ նախարարության 2021 թ. բյուջեն 2 մլրդ դրամով քիչ է 2020 թվակնի բյուջեից, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտով քիչ է 20 մլրդ դրամով, որը պայմանավորված է համավարակով և բյուջեի սղությամբ: Ատոմ Ջանջուղազյանի ներկայացմամբ, Հանրային հեռարձակողի խորհրդին բյուջեով կհատկացվի 7 մլրդ 51 մլն դրամ, որը քիչ է 2020 թվականի հատկացումից: Ֆինանսների նախարարը շտապեց պարզաբանել նվազման պատճառը և հայտնեց, որ ավարտվել է հանձնաժողովի՝ նախկինում ստացած վարկային պարտավորությունների սպասարկումը և այդ չափով էլ նվազեցվել են բյուջեի հատկացումները: Նախարարը հայտնեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2021 թվականի բյուջեով նախատեսվել է հատկացնել 313 մլն դրամ, որը բացառապես ուղղվելու է հանձնաժողովի աշխատակազմի պահպանման ծախսերին:
Աղբյուր` Panorama.am
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44