Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի գործիչները բաց նամակով դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, միևնույն ժամանակ Change.org կայքում ստորագրահավաք են սկսել՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու պահանջով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ ներկայացնելով նաև բաց նամակը։ Նամակում հեղինակները նախ հիշեցրել են Ալիևայի այն հայտարարությունը, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել, ապա նշել, որ այս հայտարարությունն ուղղակիորեն հակասում է իր առաքելության հիմնական արժեքներին։
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում: Նրանք նամակում նշում են, որ Ադրբեջանն օգտագործում է միջազգայնորեն արգելված կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք, դիտավորյալ հարվածներ է հասցնում մշակութային հուշարձաններին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն, Տիգրանակերտի հնագիտական տեղանքին, հիվանդանոցներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ավերել է ուսումնական հաստատություններ, զոհվել ու տուժել են խաղաղ բնակիչներ։ Նամակի հեղինակները նշել են նաև Ադրբեջանին Թուրքիայի կողմից օգնության, վարձկան ահաբեկիչների տարածաշրջան տեղափոխելու մասին։ «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի Արցախի և Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բոլոր բռնությունների, մարդու իրավունքների ոտնահարումների, մշակութային ահաբեկչության և ռազմական հանցագործությունների համար: Եվ մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հավատարիմ կմնա իր առաքելությանը և կդատապարտի Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները: Այսպիսով, մենք՝ ներքոստորագրյալներս, հորդորում ենք ձեզ ձեռնարկել լուրջ գործողություններ և աշխատանքից ազատել տիկին Մեհրիբան Ալիևային`ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից»,- նշված է նամակում։ Նշենք, որ ստորագրահավաքին արդեն միացել է ավելի քան 23 հազար մարդ:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01