Հայաստան ժամանած արցախցիների շուրջ 90 տոկոսին հյուրընկալել են ՀՀ քաղաքացիները, և սա ևս մեկ ապացույց է միասնականության, փոխօգնության: Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշել է, որ առաջացած խնդիրների պատճառն այն է, որ արցախցիները չեն դիմում նախարարություն և, բացի այդ, տեղավորումը ժամանակ է պահանջում: Նա համաձայնեց, որ միշտ չէ, որ Երևանում են կարողացել տեղավորել մարդկանց, փորձում են առողջական խնդիրներ ունեցողներին առաջնահերթ տեղավորել Երևանում:
«Կոմունալ ծախսերի փոխհատուցում է նախատեսվում այն տնտեսվարողներին, ովքեր իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց ծախսերի մասնակի փոխհատուցում ենք նախատեսում»,-ասաց նա:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված քաղաքացիները սահմանված կարգով աշխատավարձ պետք է ստանան, բայց եթե լրացուցիչ աջակցության կարիք ունեն, կարող են համայնքների դիմել: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա ասաց, որ սեպտեմբերի պարգևավճար ստացել է, որն ամբողջությամբ փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այդպես են վարվել նաև 1323 աշխատակիցները նախարարության և սոցիալական ապահովության»,-ասաց նա:
Նախարարը նշեց, որ 2021 թվականին թոշակները չեն բարձրացվելու: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բարձրացրած հարցին, որ նախարարության հետ համագործակցության խնդիր կա, Զարուհի Բաթոյանը նշեց.«Վստահաբար նշում եմ, որ մենք համագործակցության և կապի որևէ խնդիր չենք ունեցել ՄԻՊ-ի և ՄԻՊ գրասենյակի հետ մշտապես կապի մեջ ենք եղել, ավելին չեմ կարող ասել»:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44