Դելիի մայրաքաղաքային շրջանում ամեն օր առևանգվում կամ անհետանում են առնվազն 21 մարդ, հիմնականում՝ անչափահասներ։ Այս մասին տեղեկությունը պաշտոնապես տարածել է հանցագործությունների հաշվառման ազգային բյուրոն՝ փոխանցում է The Times of India-ն։
«Մայրաքաղաքը դարձել է անհետացումների և առևանգումների թվով առաջատար. 2015-ին գրանցվել է նմանատիպ 7730 դեպք։ Երկրում 100 հազար մարդու հաշվով տարեկան նկատվում է միջինը 6600 առևանգում և անհետացում,Դելիում 100 հազար բնակչի հաշվով այդ ցուցանիշը կազմել է 37 դեպք»,- ասվում է հայտարարության մեջ։
Երբեմն անչափահասներն անձամբ են փախչում, երբեմն դառնում են պրոֆեսիոնալ առևանգողների զոհ։ Այնուհետև երեխաներին օգտագործում են որպես ստրուկ, նրանք աշխատում են էժան զարդերի կամ այլ էժան ապրանքների արտադրության ընդհատակյա գործարաններում կամ դաշտերում։ Հիմնականում գողանում են բազմազավակ աղքատ ընտանիքների երեխաներին։
Առևանգում են նաև մեծահասակների՝ հանուն փրկագնի, երբեմն՝ վրեժխնդիր լինելու նպատակով։ Հազվադեպ չեն դեպքերը, երբ առևանգում են երիտասարդ կանանց՝ ստիպողաբար ամուսնանալու նպատակով։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55