Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը, ում անունն անքակտելիորեն կապվում է 1992 թվականին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, առաջարկում է Քաղաքացիական խորհուրդ ստեղծել իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրելու համար: Գեներալը կոչ արեց անել հնարավոր ամեն ինչ՝ պահպանելու կայունությունն ու պետականությունը, չտրվելու էմոցիաների, որոնք էլ ավելի են խորացնում իրավիճակը: Նրա գնահատմամբ՝ հնարավորություն կա համախմբելու առողջ ուժերը՝ ծանր վիճակից դուրս գալու համար: «Դուք բոլորդ գիտեք, որ ես հասարակ սպա եմ, ես որեւէ քաղաքական եւ անձնական շահ չունեմ: Բոլորին կոչ եմ անում լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից վեր: Իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց վստահում է հանրությունը»,-ասաց Տեր-Թադեւոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով իր վրա վերցնել խորհրդի համակարգման գործառույթը: Նրա առաջարկով՝ խորհուրդը կարող է գտնվել իր գրասենյակում Արշակունյաց 5 հասցեով:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հաղորդվեց Փաշինյանի, Ալիեւի և Պուտինի համատեղ հայտարարության մասին, գիշերվանից քաղաքացիները սկսեցին հավաքվել Երեւանի կենտրոնական հրապարակում եւ ԱԺ դիմաց: Մարդիկ վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան»: Իշխանության գալու պահից Փաշինյանը վստահեցնում էր, որ ԼՂ հարցով որեւէ փաստաթուղթ չի ընդունվի առանց համազգային քննարկման: Իսկ իրականում վարչապետը ստորագրեց կարեւոր փաստաթուղթը՝ չտեղեկացնելով հանրությանը: Հատկապես կարեւոր է այն հանգամանքը, որ հայտարարության հրապարակումը հետաձգվում էր մինչեւ Արցախի խորհրդանիշ Շուշիի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44