Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի շուրջ համաձայնությունը պարունակում է շատ դրույթներ, որոնք մշակվել են Մինկսի խմբի շրջանակներում և դուրս են գալիս կրակի հասարակ դադարեցման սահմաններից՝ հիմք դնելով հակամարտության հնարավոր կարգավորման համար, նշում է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Սա մարդասիրական զինադադար և կրակի դադարեցում չէ, որի ուղղությամբ նախկինում աշխատել էին Լավրովը և Պուտինը, Պուտինն ու Մակրոնը, Պոմպեոն, որն այս հարցի շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ավելի հեռուն է գնում: Սա խաղաղ կարգավորման հիմնական տարրերով կրակի դադարեցման ռեժիմ է: Այդ տարրերն իրականում վերջին 20 տարում քննարկվել են Մինսկի խմբում»,- նշել է Քավանոն, որը տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄՆ բանակցողի պաշտոնում է հանդես եկել:
Քավանոն այդ տարրերի շարքում նշել է զիջումները, խաղաղապահների մուտքը տարածաշրջան, փախստականների վերադարձը, մի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, մյուս կողմից Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային միջանցքների երաշխիքը:
«Քաղաքական առումով Ռուսաստանը չի հեռվացել այն դիրքորոշումներից, որոնք աջակցում էին Մինսկի խմբի այլ համանախագահ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Միակ բանը, որը տարբերվում է այս ամբողջ ընթացքում ռուսական խաղաղապահների տեղակայումն է»,- նշել է Քավանոն, սակայն, հավելել նաև, որ կարծում է, որ Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ուներ իր խաղաղապահներին տարածաշրջան ուղարկելու հարցում, սակայն այդ քայլին գնաց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր վիճակ ստեղծվեց:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01