Երեկվա ձերբակալումները նշանակում է, որ այն հող հանձնող դավաճանը, որը անպատկերացնելի մաշստաբների ազգային աղետի հասցրեց մեր պետությունը, իր իշխանությունը երկար պահելու համար պատրաստ է ամեն ինչի: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` խոսելով երեկ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած ձերբակալումներին և ուժի կիրառումներին:
«Այն տերոռը և բռնաճնշումը, որը երեկ տեսանք, խոսում է միայն այս երկրի ղեկավարի՝ երկար կառավարելու ցանկության մասին: Նա հայ ժողովրդի 5000-ամյա պատմության ամենաամոթալի կերպարն է»,-ասաց Մելիքյանը:
Հարցին, թե ինչի՞ մասին էր խոսում իրավապաշտպաններին ձերբակալելը, երբ իշխող ուժն ասում է, որ իրավական երկրում ենք ապրում, իրավապաշտպանը պատասխանեց. «Հանուն արդարության՝ պետք է նշեմ, որ ես և կարծում եմ՝ Ավետիք Իշխանյանը ևս, երեկ այնտեղ չէինք որպես իրավապաշտպան, մենք այնտեղ խաղաղ հավաքի դիտարկում չէինք իրականացնում, ես այս անգամ հրապարակում էի որպես հանրահավաքի շարքային մասնակից և իմ պարտքն եմ համարում մասնակցել այն բոլոր վստահելի գործընթացներին, որոնց նպատակն է՝ հող հանձնող դավաճանին խաղաղ և անցնցում իշխանությունից հեռացնել»:
Հայաստանում իրավական պետություն հասկացությունն, ըստ Մելիքյանի՝ խախտվեց այն ժամանակ, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որի դեմ շատերը պայքարեցին և հիմնականում, հաջողության չհասան, քանի որ նրա խոսքով՝ իշխանությունը գործում էր մարդկանց հիմարեցնելու սկզբունքով:
«Զարմանալին այն է, որ հող վաճառող դավաճանը բռնապետ էր համարում ՀՀ-ի նախորդ ղեկավարներին. հիմա կարող ենք դիտարկել, թե ով էր բռնապետ, ով՝ ոչ: Եվ այսօր փաստորեն, ամբողջ ընդդիմադիր վերնախավին շինծու, աբսուրդային մեղադրանքներով ձերբակալում է. ո՞վ է նման բան տեսել: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ մեր իրավապահ համակարգում, հասարակության մեջ կան արժանապատիվ մարդիկ, որոնք թույլ չեն տա այս բռնաճնշումների ալիքի սաստկացումը»,-ընդգծեց նա:
Խոսելով հանրահավաքի նպատակի մասին՝ վերջինս շեշտեց, որ այն հաջողությունների հասավ, քանի որ հասարակությունը՝ լսելով նրա որակմամբ՝ խայտառակ կապիտուլացիայի մասին կանգնեց ոտքի, քանի որ կատարյալ քաղաքական շրջափակման մեջ էր: «Ես կարծում եմ՝ կլինի պահ, երբ այլ ընտրանք չի լինի, քան հեռանալը, ես հույս ունեմ, որ դա խաղաղ է լինելու: Թշնամու առաջ ծնկած ղեկավար ղեկավար ունենալը ազգային ամոթ է, որպես ժողովուրդ՝ մենք իրավունք չունենք նման ղեկավար ունենալու»:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44