Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, որ թուրք պաշտոնյաները համոզված են՝ Չավուշօղլուն կհանդիպի Պոմպեոյի հետ, եթե նա պաշտոնական այցով ժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա: Թուրքիայի համար Պոմպեոյի այցը եղել է սպասված, քանի որ նա քանիցս եղել է տարածաշրջանում, սակայն Թուրքիան չի ներառել երկրների իր ցուցակում: Սակայն այս այցը Թուրքիան չի համարում իր սպասելիքների իրականացում, քանի որ Պոմպեոն «այցելում է Թուրքիա ոչ թե թուրքական իշխանությունների հետ հանդիպելու և տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար, այլ Բարդուղիմեոս Առաջինի հետ կրոնական խնդիրները քննարկելու համար»: Թուրքական մամուլը սա համարում է քայլ՝ ի պատասխան Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը պաշտոնական այցերով կմեկնի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 10-ին: Խոսելով Թուրքիա կայանալիք այցի մասին՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Պոմպեոն կժամանի Ստամբուլ, որպեսզի հանդիպի Պոլսո Հունաց Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ՝ քննարկելու Թուրքիայում առկա կրոնական խնդիրները: «Պոմպեոյի նպատակն է ամբողջ աշխարհում նպաստել կրոնական ազատությանը»,- հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01