Արփինե Հովհաննիսյանը գրել է.
Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց.. Դեպքեր կան, որ հրաման կատարողի ու տվողի մեղքը հավասարվում է.... Այսքանից հետո ինձ իսկապես հետաքրքիր է, ինչպես է իրեն զգում Արծրուն Հովհաննիսյանը: Որպես սպա, որպես տղամարդ, որպես պաշտոնյա, պետական ծառայող, որպես սիգար ծխող, որպես տիկին վարչապետի քարոզչական գործիք: Այս ամենից հետո ինչպես է նա: Նա ուսադիրի տակ գտնվող սպա է, որը զգետնել է իր ուսադիրը, զգետնել է հազարավոր զոհերի ապագան, զգետնել նրանց ծնողների հույսերը, զգետնել մեր պատիվը: Կասե՞ք զինվորին ուժ էր տալիս, ես կասեմ չէ: 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին, ու խաբում էր մի ողջ ազգ, ու ում այդ ազգը անվերապահ հավատում էր ու ինչ: Արծրունի ամեն ստատուսից հետո ես սկսել եմ կասկածել այն տեղեկություններին, որ ստանում էի, մինչեւ անհերքելի ապացույցներ։ Ու զարմանում... լավ բա սենց ոնց կլինի։ Տղերք բա ճիշտը ե՞րբ եք ասելու: Չէ որ այդ սուտը քանդեց մեր տունը.... Ամեն մի զգետնված բայրաքթար զգետնել է բազմաթիվ կյանքեր, որոնց մասին նրա բառերը եղել են հետևյալը` «տակտիկական նահանջը դեռ տարածքի կորուստ չէ», «մենք զոհերը չենք թաքցնում, ճշտում ենք ասում են»: Լու՞րջ: Արայիկ Հարությունյանը գիտեր, որ օրը միջինում հարյուր զոհ ենք ունեցել, ՊՆ ու ԳՇ , որոնց տեղեկագրերից նա ինֆորմացիա էիր ստանում չգիտե՞ր: Իսկ գու՞ցե, որ ճիշտը ասեր, մի քանի հարյուր կամ հազարի կյանք ավելի շուտ փրկվեր, մեր ժողովրդի հոգեվիճակը ու քայլերը այլ լինե՞ին: Նա չգիտե՞ր երբ ու ինչպես է ընկել Զաբրայիլը, չգիտե՞ր, երբ է ընկել Զանգելանը, չգիտե՞ր երբ է ընկել Շուշին, գիտեր, գիտեր նաև թե ինչ տարբերակներ են եղել սեղանին դրված: Բայց ավաղ... Նա ժամանակ ուներ իշխանության ձեռք բերած զենքերի մասին հեքիաթ պատմել ու ֆբ-ում կռվել: Ստել: Այսքանից հետո նա սերունդ է կրթելու: Նախ` բեռ է պետք վերցնել նախորդ սերնդի կոտորածի համար, հետո մտածել ինչ ես սովորեցնելու, հետո, ապաշխարհել, հետո փորձել ապրել այդ բեռով: Փորձել, թե կարող ես:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55