Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման առնչությամբ Մոսկվայի դեմ Բեռլինի «հարձակումները» ռուս-գերմանական հարաբերությունները հասցրել են կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարման ամբողջ ընթացքում երբևէ գրանցված ցածրագույն կետին։
Այս մասին Комсомольская правда պարբերականի հետ զրույցում ասել է Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության պատգամավոր Պետր Բիստրոնը։
«Առանց որևէ ապացույցի Ռուսաստանի հասցեին անհիմն մեղադրանքները, ինչպես նաև Նավալնիի գործի հետաքննությունում համագործակցելու Մոսկվայի առաջարկություններից հրաժարվելը հարձակում են Ռուսաստանի վրա», - հայտարարել է քաղաքական գործիչը։
Քննադատելով Բեռլինի գործողությունները՝ Բիստրոնն ընդգծել է, որ Գերմանիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները «մոտ են աղետին», ինչին զգալիորեն նպաստել է նաև այն քաղաքականությունը, որը վարում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը։
«Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի օրոք մենք ունենք ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատագույն գերմանաամերիկյան հարաբերությունները, այլև հարաբերությունները Ռուսաստանի հետ նույնպես մոտ են աղետին», - նշել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել վեց ռուս գործարարի ու մեկ կազմակերպության նկատմամբ Ալեքսել Նավալնիի թունավորման դեպքի պատճառով։
Նոյեմբերի 12-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Նավալնիի գործի կապակցությամբ Մոսկվան պատասխան պատժամիջոցներ է սահմանում Գերմանիայի ու Ֆրանսիայի նկատմամբ։ Լավրովի խոսքով՝ սահմանափակումները տարածվում են նաև ԳԴՀ-ի ղեկավար ապարատի վրա։
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44