Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը` ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու համար, հայտնում է հոլանդական NOS պարբերականը: Իշխող չորս կողմերը նման խնդրանքով են դիմել` տարածաշրջանում տարբեր հակամարտություններին, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության պատճառով: Այս շաբաթ արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ նրանք հանդես են եկել համապատասխան առաջարկով: Բացի այդ, ըստ նրանց, Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` մասնակցելով զինված բախումներին Լիբիայում եւ Արեւելյան Միջերկրական ծովում: Այնտեղ Թուրքիան նավթի որոնման աշխատանքներ է իրականացնում Հունաստանին պատկանող տարածքներում: Ուշ երեկոյան, Ներկայացուցիչների պալատի խնդրանքով, նախարար Բլոկը հայտարարել է, որ կցանկանար ստանալ իր եվրոպացի գործընկերների աջակցությունը: Ըստ կոալիցիայի գործընկերների` նախարարների կաբինետը ԵՄ համատեքստում պետք է անի հնարավոր ամեն ինչ` զենքի էմբարգո սահմանելու համար: «Թուրքիան կրկին ու կրկին անցել է բոլոր սահմանները: Այժմ վճռական գործողությունների ժամանակն է»,- ասել է առաջարկի հեղինակ, խորհրդարանի` Voordewind քրիստոնեական միությունից պատգամավորը: Նրա խոսքով` Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` պատերազմին մասնակցելու համար:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44