Մոսկվայի Պատրիարքարանի Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը հայտարարել է, որ ռուս ուղղափառ եկեղեցին հուսով է՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Գոյություն է ունեցել և գոյություն ունի եռակողմ բանակցությունների մեխանիզմ, որի շրջանակում հայոց պատրիարքը, Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության ղեկավարը և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը հանդիպում են, քննարկում են առկա խնդիրները և համապատասխան որոշումներ կայացնում»,- ասել է նա։
Վոլոկոլամսկի միտրոպոլիտի կարծիքով՝ ժամանակն է վերադառնալ այդ ձևաչափին։
«Ես հուսով եմ, որ մոտ ապագայում Մոսկվայի պատրիարքի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև կվերսկսվեն բանակցությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի լուծել երկու երկրների տարածքում կրոնական կառույցների վերականգնման և բնականոն գործունեության հետ կապված հարցերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ ռազմական տրանսպորտային ավիացիան 3 օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել 1103 զինծառայող և 168 միավոր տեխնիկա:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01