Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հերքել է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված պնդումներն առ այն, որ «իսրայելական հատուկ ջոկատայիններն» Իրանում «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին են ոչնչացրել։ Նա նաև հերքել է Իսլամական Հանրապետության տարածքում այդ կազմակերպության անդամների ներկայությունը, տեղեկացնում է IRNAգործակալությունը։
Նա ամերիկյան պարբերականներին խորհուրդ է տվել «չընկնել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի (Իսրայելի) պաշտոնատար անձանց հոլիվուդյան սցենարների ծուղակը»։
Ղաթիբզադեն նշել է, որ «Ալ Կաիդա»-ն «տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների սխալ քաղաքականության արդյունքն է»:
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ Վաշինգտոնը և Թել Ավիվը, «ձգտելով խուսափել տարածաշրջանում «Ալ Կաիդա»-ի և այլ ահաբեկչական խմբերի հանցավոր գործունեության համար պատասխանատվությունից, ստում են և կեղծ տեղեկատվություն են փոխանցում զանգվածային լրատվության միջոցներին»:
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով հետախուզության ներկայացուցիչներին, հաղորդել էր, որ երեք ամիս առաջ Թեհրանում իսրայելցի գործակալների կողմից ոչնացվել է «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլահ Ահմեդ Աբդուլլահը, որը մասնակցել էր 1998-ին Աֆրիկայում ամերիկյան դեսպանատների վրա կազմակերպած հարձակումներին։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34