ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն կորոնավիրուսի հետևանքով ամենամեծ ռիսկի տակ են հայտնվել կոնֆլիտներից, բռնությունից և բնական աղետներից տուժածները: Ըստ զեկույցի՝ COVID-19-ը զսպելու ջանքերը հանգեցրել են տեղաշարժի, առք ու վաճառի, տնտեսական զարգացման աննախադեպ սահմանափակումների, ինչի արդյունքում համաշխարհային ճգնաժամ է ու սով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Սննդի համաշխարհային ծրագրի տվյալների համաձայն COVID-19-ին նախորդող շրջանում սովի մատնված մարդկանց թիվը կազմում էր 149մլն, սակայն մինչև տարեվերջ այդը թիվը կհասնի 270 միլիոնի: Ներգաղթի միջազգային կազմակերպության խոսնակ Անգելա Ուելլսի խոսքերով հատկապես խոցելի են արտագնա աշխատողները, ովքեր հաճախ փոքր գումարի դիմաց աշխատում են ժամանակավոր և սեզոնային հիմունքներով: «Տեղաշարժի ավելի քան 94,000 սահմանափակումներ են գործում մոտ 220 երկրներում, որոնք ուղղված են վիրուսը զսպելուն, սակայն նաև խոչընդոտում են աշխատանքի համար մարդկանց տեղաշարժին»,- ասում է նա: Զեկույցի համաձայն՝ արտագնա աշխատանքն ապրուստի միջոց է հանդիսանում աշխարհում մոտ 800մլն մարդու համար: Սննդի համաշխարհային ծրագրի խոսնակ Թոմսոն Ֆիրիի խոսքերով արտագնա աշխատանքից ստացված գումարի բացակայության պայմաններում, աշխարհում սովի մակարդակի աճը անխուսափելի է: «79 երկրներում անցկացված մեր վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ արտագնա աշխատանքից ստացված գումարների բացակայության պատճառով սովի մատնված մարդկանց թիվը կավելանա 33 միլիոնով»,- ասում է նա: Երկու գործակալությունները կոչ են անում միջազգային համայնքին արձագանքել համաճարակի հասարակական և տնտեսական բացասական ազդեցությամբ պայմանավորված մարդասիրական աճող կարիքներին:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01