Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կորոնավիրուսի համավարակի պայմաններում դիմակ կրելուց հրաժարվողներին համեմատել է «նուդիստների» հետ՝ նման մարդկանց վարքագիծը անվանելով «տարօրինակ»: Նա այդպիսի հայտարարություն է արել պոդքաստի առաջին թողարկմանը, որը վարում է դերասանուհի Ռաշիդա Ջոնսի հետ, հայտնում է Business Insider-ը: «Նրանք, ի՞նչ է, նուդի՞ստ են: Ձեզ խնդրում են տաբատ հագնել: Ոչ մի ամերիկացի, կամ շատ քիչ ամերիկացիներ են ասում, որ դա ինչ-որ սարսափելի բան է»,- ասել է միլիարդատերը: Ըստ նրա, այժմ միանգամայն պարզ է, որ դիմակ կրելու առավելությունները «հսկայական» են: Նա նաեւ ընդգծել է, որ դրանք կրելը նպաստում է տնտեսական գործունեության վերսկսմանը: Գեյթսը նշել է, որ բժիշկները համավարակի սկզբնական փուլում դիմակների այսպիսի բարձր արդյունավետություն չէին ակնկալում, քանի որ դրանք հիմնված էին այլ շնչառական հիվանդությունների, օրինակ՝ մրսածության եւ գրիպի տվյալների վրա: Այս հիվանդությունների դեպքում վարակվել կարելի է, երբ մարդիկ հազում են, մինչդեռ COVID-19-ը կարող է փոխանցվել պարզապես խոսելու միջոցով, գրում է Business Insider-ը: Շնչառական այլ վիրուսների մեծամասնության դեպքում չկա COVID-19-ին բնորոշ «անհավանական վիրուսային ծանրաբեռնվածություն»,- ընդգծել է միլիարդատերը, գրում է Forbes-ը: Գեյթսն անսովոր է անվանել նաեւ կորոնավիրուսի տարածման հնարավորությունը այն մարդկանց կողմից, ովքեր չունեն ախտանիշներ: Եթե մրսածությամբ կամ գրիպով տառապող մարդիկ սովորաբար տանն են մնում, քանի որ իրենց վատ են զգում, ապա COVID-19-ով վարակվածները կարող են իրենց լավ զգալ, դուրս գալ տնից եւ այն փոխանցել ուրիշներին՝ նույնիսկ չիմանալով այդ մասին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34