Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը: Հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր գործընկերոջը՝ խաղաղապահ ստորաբաժանման արագ եւ արդյունավետ տեղակայման, ինչպես նաեւ զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու համար: Հատուկ ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ՀՀ պաշտպանության նախարարն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ միջգերատեսչական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է զբաղվի փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված եւ անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների եւ հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում այս ոլորտում եռակողմ փաստաթուղթ ստորագրել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ:
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01