Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո մեր ուշադրությունը հիմնականում կուղղվի վերականգնողական թերապիային: Այս մասին նոյեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ընդ որում, ըստ նրա, վիրավոր եւ ծանր վիրավոր մարտիկների ընդունման փուլն ավարտվել է` ռազմական գործողությունների ավարտի հետ կապված: «Այս առումով մենք դեռ շատ անելիքներ ունենք` չնայած վերջին տարիներին շատ բան է արվել ինչպես կառավարության ֆինանսավորման, այնպես էլ տարբեր նախաձեռնությունների իրականացման միջոցով նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից»,- ասաց նախարարը: Ընդ որում, Թորոսյանը շեշտեց, որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն երեք տարբեր ուղղություններով: Դա, ըստ նախարարի, պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին թույլ կտա հնարավորինս շուտ վերադառնալ լիարժեք կյանքի: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք կերպով օգտագործել նախարարության բոլոր ռեսուրսներն ու միջոցները, որոնց մի մասը, ըստ նախարարի, արդիականացման կարիք ունի: «Մենք պետք է մասնագետների վերապատրաստում եւ մի շարք շենքերի մոդեռնիզացում իրականացնենք»,- բացատրեց Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նա հայտնեց, որ իրենք պետք է լրացուցիչ, բավականին խոշոր վերականգնողական կենտրոն ձեւավորեն` 250 մահճակալով: Բացի այդ, տվյալ ռեսուրսները, ինչպես նշեց առողջապահության նախարարության ղեկավարը, պետք է պահվեն մշտական պատրաստության վիճակում, իսկ դա լրացուցիչ ֆինանսավորում կպահանջի:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44