Այսօր տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի աղմկահարույց մամլո ասուլիսը։ Politic.am-ն անդրադարձել է ասուլիսին և ներկայացրել հնարավոր զարգացումները։ «Ասուլիսի ընթացքում գեներալն բազմաթիվ տեղեկություններ հայտնեց, որի նպատակն էր լույս սփռել կասկածելի պայմաններում ստորագրված կապիտուլյացիայի համաձայնագրի և պարտության պատճառների մասով։ Ասուլիսը ավարտվելուն պես Գլխավոր դատախազությունը տեղեկություն տարածեց որ Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու և հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: Այս պահին տեղեկություն տարածվեց որ Հակոբյանին արդեն իսկ հրավիրել են ՀՔԾ։ Մենք տեղեկություն ստացանք որ, ՀՔԾ հերթական պատվերն է ստացել զինվորականների հետապնդման։ Այս անգամ հերթը 4-րդ գեներալ գնդապետինն է՝ Մովսես Հակոբյանինը։ Կարծում ենք նաև ակնհայտ է, որ Մովսես Հակոբյանին ձերբակալելով միայն վերջնական հավաստվելու է՝ վերջինիս հայտնած տեղեկությունների իսկությունը և ներկայիս իշխանության նկատմամբ քրեական հետապնդման անխուսափելիությունը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսից Հատուկ քննչական ծառայության պետ նշանակված Սասուն Խաչատյանը, այս ընթացքում և ըստ էության, իր պարտականություն դիտարկել է բացառապես Հայոց Բանակի գեներալ գնդապետերի և գլխավոր շտաբի պետերի հետապնդումը։ Այս 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը, ըստ բազմաթիվ իրավագետների, իրականացրել է ապօրինի քրեական հետապնդում Գեներալ գնդապետեր՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Ավելին՝ 2 տարվա ընթացքում Սասուն Խաչատրյանը ժամերով հարցաքննել է Հայաստանի և Արցախի բանակի գրեթե բոլոր գեներալներին՝ նույնիսկ ներկայիս ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Ակնհայտ է, որ Սորոսի հիմնադրամի հետ ուղղակի կապ ունեցող Սասուն Խաչատրյանը /Սասուն Խաչատրյանը, Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրն է/, պետք է իրացնի ներկա իշխանության և հնարավոր է, հանրության մեջ ոչ անհայտ՝ Սորոսական պլանը։ Հիշեցնենք, որ հայտնի Ջորջ Սորոսը այս տարվա գարնանը կոչ էր արել Եվրոպային՝ աջակցել Թուրքիային ընդդեմ՝ Ռուսաստանի։ Կարծես պատկերը ամբողջանում է»,- նշված է հոդվածում։
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01