Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ծրագրում է կինոյի դպրոց բացել. նա երիտասարդ կինեմատոգրաֆիստներին կսովորեցնի արվեստը։ Այդ մասին Անդրեասյանը հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։
«Գարնան ավարտին ես կբացեմ կինոյի իմ դպրոցը»,- գրել է ռեժիսորը՝ պատասխանելով հաջորդ կուրսի թողարկման ժամկետների մասին հարցին։ Անդրեասյանը 2019թ.-ի օգոստոսին YouTube-յան «Сарик Live» ալիքում թողարկել է կինոյի ստեղծման վերաբերյալ կրթական տեսանյութեր։
Ռեժիսորը նշել է, որ դպրոց «մեծաքանակ պրոֆեսիոնալների» կհրավիրի՝ «մի քանի ամսվա ընթացքում տալու համար ավելին, քան անում է բուհ-ը տարիների ընթացքում»։ «Պատրաստվում եմ վարպետության դասերին ներգրավվել բոլոր ուղղությունները՝ ձայնային ռեժիսորներից մինչեւ նկարիչներ»,- գրել է Անդրեասյանը։
Պատասխանելով ուսուցման ձեւաչափի մասին հետեւորդների հարցիերին՝ ռեժիսորը պարզաբանել է, որ «դա ավելի նման կլինի արեւմտյան համակարգին, ուր դուք կսովորեք այնպիսի հասկացություն, ինչպիսին «Filmmaking»-ն է, այսինքն՝ կինոն ընդհանուր առմամբ»։ «Հնարավոր է, լսելով բոլոր ուսուցիչներին, դուք հասկանաք, որ ցանկանում եք ոչ թե ռեժիսուրայում, այլ պրոդյուսերական կամ օպերատորական հատվածում լինել»,- պարզաբանել է նա։
Անդրեասյանը չի նշել ապագա դպրոցում ուսման արժեքը։ «Մենք առայժմ մտածում ենք գնագոյացման մասին»,- ասել է ռեժիսորը։ Ռեժիսորի խոսքով՝ կրթությունը պետք է լինի ոչ միայն ապահովված մարդկանց համար, եւ ինքը չի պատրաստվում գումար վաստակել դպրոցի միջոցով։ «Կլինի գումար, որը կծածկի ուսուցիչների վարձատրումն ու տարածքի վարձայալությունը»,- նշել է նա։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44