ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին եւ Պարենի համաշխարհային ծրագրին հետեւել Կարմիր Խաչի օրինակին Ղարաբաղում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Հատուկ նշանակություն է ստանում մոբիլիզացման եւ միջազգային օգնության խնդիրը: Այդպիսի աշխատանքի հիմքը, մեր խաղաղապահների շնորհիվ, ստեղծված է: Գիտեմ, որ բազմաթիվ երկրներում մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակով, կարեկցում են մարդկանց, որոնք հայտնվել են այդպիսի բարդ դրության մեջ: Սակայն այժմ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների համար անվտանգ պայմանները ստեղծված եւ ապահովված են: Իսկ այդ ուղղությամբ համատեղ ջանքերի դաշտն ահռելի է»,-ասել է Պուտինը ռուս խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ առաջատար դերը պատկանում է Կարմիր Խաչին, իսկ դրա նախագահը հաստատել է կազմակերպության պատրաստակամությունը մեծացնել ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում ակտիվությունը: «Կարծում եմ, որ կարեւոր է, որ այդ օրինակին հետեւեն այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը, ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման վարչությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը եւ ՄԱԿ-ի ականազերծման ծառայությունը»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01