Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել պետության ղեկավար, «Ազատության» եթերում հայտարարել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։ «Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանատվությունից, ինքը գերի դարձավ «ոչ մի թիզականների» պրոպագանդային, ինքը դարձավ «ոչ մի թիզականների» գլխավոր պարագլուխը և ազգը տարավ կործանարար ճանապարհով», - նշել է Զուրաբյանը։
Նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի։ «Բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Նա ուղղակի չէր կարողանում պատկերացնել, որ ինքը պատմության մեջ մտնելու է ոչ թե Տիգան Մեծից էլ ավելի մեծ մեծություն, այլ ՝ որպես մարդ, որը հանձնել է հողեր», - ասել է ՀԱԿ անդամը։
Լևոն Զուրաբյանն ասել է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մանդատ տալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին գնալ Մոսկվա և բանակցել ու պահպանել այն, ինչ հնարավոր էր։ «Բոլոր դրվագներում կյանքից կտրված, սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց», - ասել է Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանն ընդգծել է, որ ժողովուրդն էլ չի ընդունելու այս կառավարությանը։ «Նիկոլ Փաշինյանը կործանեց Հայաստանն ու Ղարաբաղը։ Ակնհայտ է, իր Նիկոլ Փաշինյանը շարունակելու է կառչել իշխանությունից։ Նիկոլ Փաշինյանը թող հայտարարի ապրիլին-մայիսին ընտրություններ, որ ժողովուրդը վերագտնի իր արժանապատվությունը», - ասել է նա։
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01