Եվրախորհրդարանը ներկայացրել է «կանաչ» էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման ծրագիր, որով նախատեսվում մինչև 2050 թվականը փոխարինել Եվրոպայում գազից ու ածխից արտադրվող էլեկրաէներգիայի 65%-ը, գրում է EADaily պարբերականը։
Առաջիկա երեսուն տարվա ընթացքում Եվրախորհրդարանն առաջարկում է 25 անգամ մեծացնել ծովերում ու օվկիանոսներում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Խոսքը նոր արևային տեղակայանքների ու հողմաէլեկտրակայանների, ինչպես նաև արդյունաբերական կառույցների մասին է, որոնք էլեկտրականություն են ստանում մակընթացություններից և ալիքներից։
«Եվրախորհրդարանն այսօր ներկայացնում է ԵՄ-ի ռազմավարությունը ծովային վերականգնվող էներգիայի աղբյուրների ստեղծման ուղղությամբ, որպեսզի օգնի ԵՄ-ին մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության ապահովման նպատակին։ Ռազմավարությունն առաջարկում է մեծացնել Եվրոպայում ծովային հողմաէներգետիկայի հզորությունը՝ մինչև 2030 թվականը ներկայիս 12 ԳՎտ-ից հասցնելով 60 ԳՎտ-ի, իսկ մինչև 2050 թվականը՝ 300 ԳՎտ-ի», - նշված է Եվրախորհրդարանի ներկայացրած ռազմավարությունում։
Եվրախորհրդարանի էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմոնսի խոսքով՝ ներկայում ԵՄ-ն անհրաժեշտ էներգիայի 58%-ը ներկրում է։ Ընդհանուր առմամբ, էլեկտրաէներգիայի ծովային ու ցամաքային «կանաչ» աղբյուրներն ապահովում են Եվրոպայի էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը, սակայն մինչև 2050 թվականը նման էներգիայի մասնաբաժինը մտադիր են հասցնել երկու երրորդի։
Եվրախորհրդարանում ենթադրում են, որ այս ծրագիրի կյանքի կոչման համար հարկավոր է 800 մլն եվրո ներդնել էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտների ու անհրաժեշտ ենթակառուցվածքների համար։ Բացի այդ, ևս մոտ մեկ տրիլիոն եվրո հարկավոր է հատկացնել նավահանգիստների ու նավատորմի զարգացմանը։ Միևնույն ժամանակ գերատեսչությունում հույս են հայտնել, որ հիմնական ներդրումները կլինեն մասնավոր, իսկ Բրյուսելի դերը կլինի բարենպաստ պայմանների ստեղծումը։
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01