Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե ինձ 6 ամիս ժամանակ տանք, լուրջ եմ ասում՝ ամեն ինչ լավ կլինի, բայց արդյո՞ք մենք հավատում ենք Փաշինյանին, արդյո՞ք նրան համարում ենք ադեկվատ ղեկավար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Նրա խոսքով գեներալ Մովսես Հակոբյանն այնպիսի հայտարարություններ արեց, փաստեր ներկայացրեց, որից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ թե գետինը պետք է մտնի, այլ թռչի լուսին: «Մենք իմացանք, որ պատերազմական գործողություններից կարճ ժամանակ անց դու լրահամալրումը դադարեցրել ես, որի ձայնագրությունները կան: Մենք իմացանք, որ դու կոնկրետ պատերազմի հարցով մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին առաջին անգամ զանգել ես սեպտեմբերի 30-ին: Ճիշտ է, իր մամլո խոսնակն ասեց, որ մինչ այդ էլ է երկու անգամ զանգել, բայց այստեղ երկուսն էլ ճիշտ են: Որովհետեւ խոսքը պատերազմող երկրի համար պատերազմական բովանդակություն պարունակող զանգի մասին է: Էդ մարդը նախորդ երկու անգամ զանգել է եւ իրեն բնորոշ ԱԼՄ-ի ձայնով ասմունքել է երեւի, ասել է՝ «էտը Նիկոլ բիզիմդիր»: Այդ երկու անգամը նա չի խոսել մեզ համար կարեւոր բաներից: Բոլորը գիտեն դրա մասին: Նա ՌԴ նախագահին չի ասել՝ ճակատում այսպիսի վիճակ է, մեզ մոտ բարդ իրավիճակ է, մեզ պետք է այս-այս տեսակի սպառազինություն: Փոխանակ հենց առաջին օրը իր ռազմավարական դաշնակցից խնդրի այնպիսի ռազմական տեխնիկա, որը շատ պետք է, զանգել եսիմ ինչեր է դուրս տվել»,-ասաց նա:
Ռուբեն Մխիթարյանը նկատեց, որ ամեն անգամ ՌԴ այց կատարելուց առաջ Նիկոլ Փաշինյանը կարծես դիտմամբ լուրջ պրոբլեմ էր ստեղծում ՀՀ-ում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ, որոնց ավարտը այդպես էլ պարզ չդարձավ. «Ռուսաստանը մեր միակ բարեկամն է դարեր ի վեր: Նիկո'լ, եթե դու դա չէիր հասկացել, տարար կործանեցիր մեր երկիրը»:
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում էր ինչ-որ քաղաքական գործիչների պատմության աղբամանը նետելու մասին. «Ցավն այն է, որ տարիներ անց հայ ազգը քո կառավարման ժամանակահատվածը հենց այդպես անվանելու է` պատմության աղբաման»:
Մխիթարյանը ցույց տվեց գետնին դրված մեծ աղբամանը, վերցրեց «Հայկական ժամանակ» թերթի համարներից մեկը եւ ասաց. «Մենք պատմության աղբամանը պետք է նետենք քո «Հայկական ժամանակ» քայքայիչ թերթը: Այս թերթի անունը պետք է լիներ ոչ թե «Հայկական ժամանակ», այլ պետք է լիներ «հայկական, միաժամանակ թուրքական»: Սա է ճիշտ անվանումը: Այս էջերի վրա ես քայքայել երկիրը»:
Ռուբեն Մխիթարյանը աղբամանը նետեց նաեւ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը: «Պարզվեց, որ պետք է կոչվեր՝ երկրի անառակ կողմը»,-ասաց նա:
Նա աղբամանը նետեց նաեւ «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարչապետի թիմի կողմից բաժանվող «Հպարտ քաղաքացու անձնագիրը», «Իմ քայլը» դաշինքի նախընտրկան ծրագիրը:
Ռուբեն Մխիթարյանը հայտարարեց, որ շատ է հարգում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Բայց Անդրանիկ Քոչարյանին ձեզ երբեք չեմ ների: Անդրանիկ Քոչարյանից վատ բան դուք էս ազգին չեք արել»,-ասաց, նաև Անդրանիկ Քոչարյանը լուսանկարը նույնպես նետեց «պատմության աղբամանը»:
Աղբամանը նետեց նաեւ ԱԺ «Իմ քայլի» պատգամավորներից Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Վահե Ղալումյանի, Լենա Նազարյանի լուսանկարները: «Ես ունեմ բոլոր նկարները, բայց ձեզ չեմ նետի պատմության աղբամանը, որովհետեւ դուք դեռեւս ունեք շանս դուրս գալու այս պատմությունից, որը տանելու է երկիրը կործանման»:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03