Արցախի ՊԲ-ն շարունակում է ներկայացնել հերոսական դրվագներ Արցախյան 44-օրյա պատերազմից։ «Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը: Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն: Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ: Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը: Փառք մեր հերոսներին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
12:36 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03