Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է, որ դեռ չի շնորհավորել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների հաղթողին, քանի որ պետք է սպասել բոլոր իրավական հարցերի կարգավորմանը: ՌԴ ղեկավարի կարծիքով՝ շնորհավորանքի այսպիսի զուտ պաշտոնական ձգձգումը չի վատացնի Մոսկվայի և Վաշինգտոնի առանց այդ էլ վատ հարաբերությունները:
«Փչացած հարաբերություններն արդեն չես փչացնի»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պուտինը պատասխանելով «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք չեն վատանա ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները ԱՄՆ նորընտիր նախագահին ուղղված շնորհավորական խոսքի ձգձգման պատճառով:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլորին՝ և՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, և՛ այդ պաշտոնի թեկնածու Ջոզեֆ Բայդենին: Այդ իսկ պատճառով մենք խնդիր չունենք այս հարցի առնչությամբ: Իսկ զուտ պաշտոնական քայլերը պետք է արվեն ստեղծված իրավիճակի և գործի իրավական կողմի համապատասխան»,- պարզաբանել է Պուտինը:
Պուտինը վստահեցրել է, որ ՌԴ իշխանությունները պատրաստ են աշխատել ԱՄՆ յուրաքանչյուր ընտրված նախագահի հետ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կարևոր է սպասել ընտրությունների վերջնական արդյունքներին և «ներքին դիմակայության» ավարտին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին: Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ստացել է ավելի շատ ընտրիչների ձայներ, քան անհրաժեշտ է (270 ձայն) նախագահ ընտրվելու հոմար, սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում քվեարկության արդյունքները՝ նշելով, որ բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել ողջ երկրում:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01