Արտաքին պարտքը միշտ եղել է մեր ամենախոցելի տեղը և դա պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ -ում արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել , այլ թալանվել և գողացվել է.Tert.am-ի հետ զրույցում նշեց նախկին Աժ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին և համավարակի և պատերազմի պատճառով առաջացած խնդիրներին:
«Ակնհայտորեն գտնվում ենք շատ բարդ վիճակում: Որոշ երկրներում արտաքին պարտքն ավելի մեծ է, քան համախառն ներքին արդյունքը: Այդուհանդերձ, այնպիսի երկրներ, ինչպիսին է ԱՄՆ ու Ճապոնիան, իրենք ցանկացած պարտքային բնույթի ֆինանսական ռեսուրս օգտագործում են չափազանց արդյունավետ, ինչը չենք կարող ասել Հայաստանի համար և դրա արդյունքում արտաքին պարտքը դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում դոլարի փոխարժեքի բարձրացմանը, ապա Բոստանջյանի կարծիքով դա կանխատեսելի էր: Նրա խոսքով՝ տարբեր մասնագետների կողմից գնահատականներ էին տրվում, որ 2020-21 թվականին փոխանակման կուրսի նահանջ կարող է տեղի ունենալ. «Տասնամյակներ շարունակ ՀՀ-ում դրամային իշխանությունները, կենտրոնական բանկը կարողացել են ապահովվել ֆինանսական հատվածի կայունությունը և հիմա էլ եթե դոլարը 500-ը գերազանցել է, իրենք անում են հնարավորինը, որպեսզի այդ թիվը շատ չբարձրանա: Տա Աստված, որ շարունակությունը չլինի այնպիսին, որ ֆինանսական կայունությունը չկարողանանք պահպանել»:
Անդրադառնալով պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին, տնտեսագետը նշեց, որ պետությունը պարտավորված է Արցախից տեղահանված բնակչության աշխատանքի և տեղավորման հետ կապված սոցիալական խնդիրները լուծել, սակայն դա իրատեսական է իշխանափոխությունից հետո, քանի որ, ըստ նրա, ներկա իշխանությունները իրենց կառավարման ժամանակ ապացուցել են, որ չեն կարողանում ճիշտ լուծումներ գտնել:
«Իշխանութունները երկուսուկես տարվա ընթացքում ցույց տվեցին, որ ընդհանրապես կառավարման համակարգի հետ կապ չունեն: Պատահական մարդիկ են, մինչև անգամ ՌԴ նախագահը ասեց, որ փողոցից եկած մարդիկ են: Ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ հմտություն և պարգևավճարներ ստացող սուբյեկտները անամոթաբար ուզում են շարունակել պահպանել ուրիշի հաշվին ճոխ ապրելու իրենց հոգեբանությունը: Դրա համար հասարակության կողմից պահանջ է դրված , որ շուտափույթ կառավարման համակարգից գնան, որպեսզի կարողանանք գտնել այն մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակից դուրս բերել:
Այս պահին դժվար է ասել, հետո ինչ հաջողությունների կհասնենք, քանի որ գործընթացին խառնված են բազմաթիվ ուժեր, և շահեր հետապնդողներ, սակայն այդպիսինները ոչ միայն արտաքին աշխարհում են, նաև ներսում: Վարչապետը հիմա ասում է, որ միջոցներ կճարի քանդված ենթակառուցվածքները նորոգելու համար, բայց գիտենք, որ նա երկուսուկես տարի խաբում ու ապակողմնորոշում է բոլորին, քանի որ նա իր շուրջը հավաքել է ուղեղազուրկների և փորձում է պահպանել իշխանությունը, պատվախնդիր մարդ լիներ, իրեն կգնդակահարեր»,- նշեց Բոստանջյանը:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44