Մոտ մեկ շաբաթ առաջ ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր էր ուղղել: Եվ քանի որ այդտեղ կային նաև պատերազմի օրերին ռազմատեխնիկական կոնկրետ օգնություն ստանալու հետ կապված հարցեր, 168.am-ը փորձեց դրանց համատեքստում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ից պարզել.
1. Ի՞նչ օգնություն է առաջարկվել և տրվել Ռուսաստանի կողմից, երբ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք են կատարել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները:
2. ԳՇ-ի առաջարկությամբ արդյո՞ք ՀՀ վարչապետը կոնկրետ սպառազինություն և ռազմական համակարգ խնդրել է ՌԴ-ից և ստացել: Եվ ի՞նչ սպառազինության և համակարգի մասին է խոսքը: Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի անունից ստացված գրության մեջ ասվում է. «Ի պատասխան ԶՈւ գլխավոր շտաբի պետին հասցեագրված Ձեր նոյեմբերի 16-ի գրության՝ տեղեկացնում ենք, որ. 1. 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում ՌԴ կողմից ՀՀ-ին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվել է: 2. Տրված ռազմական օգնության միջոցների և ծավալների մասին Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը հույժ գաղտնի է, այն հրապարակման ենթակա չէ, և դրանց հրապարակումը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգությանը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հասարակության իրազեկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը մշտապես հասցվում է հանրությանը թույլատրելի սահմաններում»: Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն ՀՀ-ին տվել է այն, ինչ մենք կյանքում չէինք երազել:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44