 
            Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստեղծված վտանգավոր իրավիճակում, արհեստական քննարկումներն ամենամեծ խոչընդոտն են, որոնք կարող են էլ ավելի բարդացնել Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին զարգացումները: Ակնհայտ է, որ Հայաստանի հետ առընչվող գործողություններն արդեն իսկ շրջանցում են Հայաստանին: Տարածաշրջանում տեղի ունեցող արագ զարգացումներում Հայաստանը խաղից դուրս վիճակում է: ՀՀ իշխանություններին՝ արտաքին ճակատում, բոլորը համարում են այլևս գոյություն չունեցող: Ներսում այն գոյություն ունի զուտ ֆորմալ առումով: Ավելի կոնկրետ՝ ոչ թե գոյութնուն ունի, այլ իր գոյությունն է քարշ տալիս, երկարաձգելով այն բացառապես ոստիկանական մեթոդներով: Միավորված ընդդիմությունն իր ծրագրերում առավելապես գործում է դանդաղ շտապելու և սահմանադրա-իրավական կանոնների պաշտպանմամբ, որովհետև Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը չի կարող լինել հախուռն և չի կարող ստանալ հեղաշրջման բնույթ: Սա կարծես գիտակցում են բոլոր կողմերը: Նիկոլն առայժմ անվնաս հեռացման ուղիներ է փնտրում, թաքուն հույսեր փայփայելով, որ ինչ-որ մի պահի կարող է պետք գալ որևէ արտաքին խաղացողի: Նաև գիտակցում է, որ ներսում որևէ քաղաքական հոսանք կամ հասարակական հատվածի հենարան այլևս չունի և չի կարող ունենալ: Միակ արհեստական “հակափաստարկը” որ բերվում է նրա շրջապատից, “ նախկինների” վերադարձն է: Դա իհարկե Նիկոլին մեծ հաշվով չի փրկի, որովհետև շատերն են արդեն հասկանում, որ “նախկին-ներկա” շինծու անջրպետն արդեն քանդվել է ավերիչ ու ամոթալի պատերազմի դավաճանական հետևանքով: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ “նախկիններն” ավելի կենսունակ ու օգտակար գտնվեցին քաղաքական կյանքում, քան փողոցից իշխանության եկած արկածախնդիրները: Ինչու եմ ասում ցավոք, որովհետև դա հասականալու գինը ահռելի կորուստներն են, որ կրեցինք բոլորս: Դա օրինաչափություն է նաև հետխորհրդային բոլոր երկրներում: Սակայն մեր իրավիճակում վտանգները դեռ չեն անցել և վերջին պատերազմը, ցավալի ու անդառնալի կորուստների հետ մեկտեղ, էլ ավելի է խորացրել Հայաստանի և Արցախի նկատմամաբ սպառնալիքները: Օր առաջ պետք է դուրս գալ հիմարաբար հրապարակ նետված “նախկին-ներկա” այս վնասակար թեմաներից: Հիմա Հայաստանին ողջամիտ ու հավաքական քաղաքական միտք է հարկավոր, կառավարչական հմտություններ, հեռահար հայացք և էֆֆեկտիվ գործողություններ: Նիկոլի կործանարար սխալների համար ոչ միայն այսօր, այլ նաև վաղվա սերունդները չեն ներելու, և պատմության ևս մեկ դաժան խարան է մնալու մեր երկրի ու ժողովրդի ճակատագրի վրա: Այլևս չպետք է լինեն «նախկիններ ու ներկաներ», պետությունը պետք է ապրի միայն ապագայով: Իսկ ապագան պետք է վստահել փորձառությամբ, հմտություններով, քաղաքական կենսունակությամբ, գիտակցված ու հավասարակշռված որոշումներով և իրատեսական քայլերով առաջնորդվող մարդկանց: Նիկոլի կողմից, այսօր նախարար փոխելը ժամանակի պարապ կորուստ է, ինքնախաբեություն, որը պետք է միայն Նիկոլին՝ ժամանակ ձգելու համար: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ իր համար ժամանակ ձգելով, Նիկոլը սպանում է նաև Հայաստանի ու Արցախի ապագան բարելավվելու այսօրվա հնարավորությունները: Այսօր կա մեկ իրական հարց. Դա Նիկոլի օր առաջ, և անցնցում հեռանալ է՝ իր ողջ կազմով»:
 
                                        18:01
 
                                        17:45
 
                                        17:35
 
                                        17:15
 
                                        16:55
 
                                        16:42
 
                                        16:15
 
                                        16:05
 
                                        15:51
 
                                        15:21
 
                                        15:02
 
                                        14:45
 
                                        14:25
 
                                        14:05
 
                                        13:41
 
                                        12:45
 
                                        12:12
 
                                        11:16
 
                                        11:02
 
                                        10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:55
 
                                        09:45
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42