Իմ պահանջը մեկն է՝ Սահմանադրական կարգը տապալելու համար քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մեր Սահմանադրության 116-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ հարցերն են, որ միջազգային պայմանագրով պետք է կարգավորվեն. Կառավարության դիմաց նշեց ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը:
Նշենք, որ ՍԴ նախկին անդամ ԿԻմ Բալայանը Կառավարության դիմաց հացադուլ է անում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և նրան սահմանադրական կարգը տապալելու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով:
«Պետք է միջազգային պայմանագիրը գնար Սահմանադրական դատարան, քններ, եթե որոշեր, որ Սահմանադրությունը համապատասխանում է, ապա գնար ԱԺ և նոր վավերացվեր, էլ չեմ ասում, որ վիճահարույց կետեր կան, որը ՍԴ-ն կարող էր գտնել, որ Սահմանադրությանը չի համապատասխանում և պետք է հանրաքվեի միջոցով լուծվի»,- անդրադառնալով զինադադարի հայտարարության կնքմանը՝ նշեց Կիմ Բալայանը:
«Սահմանադրական կարգի տապալումն ակնհայտ է: Իմ հացադուլն ուղղված է նաև գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության ղեկավարին, որոնք մինչև հիմա քրեական գործ չեն հարուցել և քրեական պատասխանատվության չեն ենթարկում, իրենք նույնպես հանցանք են կատարում՝ անգործություն ցուցաբերելով»,-ասաց նա:
Կիմ Բալայանը նշեց, որ հացադուլը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև արդյունքի հասնի. «Եթե արդյունքի չհասնեմ, կգնամ կհավասարվեմ այն 5000-ին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի: Ես հասկանում եմ, որ ժողովուրդը ծանր վիճակում է, չկա մի ընտանիք, որ բարեկամ կորցրած չլինի: Փառք եմ տալիս բոլոր զոհվածներին և ափսոսում, որ իրենց տեղը ես չեմ եղել, բայց հանուն հայրենիքի՝ մենք պետք է շարունակենք ճիշտ վարքագիծ դրսևորել, ժողովուրդը պետք է միավորվի և իր ձայնը բարձրացնի, որ իշխանությունը համոզվի, որ այն ժողովուրդը, որ իրեն ընտրել է՝ իրենց դեմ է, և ժամանակն է, որ իրենք հեռանան, որովհետև այս իշխանության երկարաձգումը նշանակում է նոր պարտությունների շարանի սկիզբ»:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44