Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթում ասաց, որ այս իշխանությունը հասարակությունը բաժանեց սևերի և սպիտակների, ներկաների և նախկինների, սակայն խրամատում կանգնած տղաների շրջանում նման բաժանում չի եղել։
«Հասկացեք, ձեր իշխանությունը ձախողել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր և հիմա կանգնել այստեղ և ասել՝ ընդունում ենք սխալը, դա սխալ է: Ձախողված և հողատու վարչապետը այլևս հանդիսանում է պարտության սիմվոլ և մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա, կարծում եմ՝ համերաշխություն չի լինի մեր երկրում»,- ասաց նա։
Միքայել Մանրիկյանը նաև ասաց, որ այս 2,5 տարվա ընթացքում իշխանությունը ժամանակ և հնարավորություն ուներ երկրում փոփոխություններ անել, սակայն տարբեր ոլորտներում առկա խնդիրները մնացել են չլուծված։
Ավագանու նիստի իշխանությունների գործունեությանն անդրադարձավ նաև ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
«Ինքս էլ պահանջում եմ վարչապետի հրաժարականը, մի պարզ պատճառով, որ ես ինքս պահեստազորի սպա եմ և երբևիցե պարտված հրամանատարի հետ չեմ կարող մտնել մարտի դաշտ արդեն պատրվողի հոգեբանությամբ»,– ասաց նա:
«Գոնե ինքս ինձ համար փոփոխություն եմ ուզում, որ թե՛ մարտական ոգին բարձրանա, թե՛ շատ հարցեր լուծվեն: Շատ եմ լսում մարդկանցից, թե պատերազմը ժամանակին չկանգնացրեց, ոչ մեկ չի մեղադրում պատերազմը կանգնեցնելու մեջ, բոլորը մեղադրում են նրան, երկիրն այս վիճակի հասցնելու մեջ»,- ասաց ավագանու անդամը:
Անդրադառնալով քաղաքի խնդիրներին, նա ասաց, որ նախկինում արված ինքնակամ շինությունները և ներկա օրերին արվողները չի կարելի նույն հարթության մեջ դիտարկել: Նա ասաց, որ իր սուբյեկտիվ կարծիքով` գույքահարկի թանկացումը տեղին չէ այս պահին:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01